Համանուններ
Բուն — 1. ծառի ցողուն, 2. կոնկրետ իմաստ
1. Ծառի բնի վրա եղած շրջանակներով է որոշվում ծառի տարիքը։
2. Մեղադրողը խոսեց-խոսեց, բայց այդպես էլ ոչ ոք չհասկացավ նրա մեղադրանքի բուն իմաստը։
Բարակ — 1. փոքր, նեղ 2. որսի շուն
1. Կոնդի բարակ ու նեղլիկ փողոցները մի պահ հիշեցնում են Իտալիայի փողոցները։
1. Արքայախումբը որսորդական բարակների հետ դուրս էին եկել որսի։
Այր — 1. տղամարդ, 2. քարայր
1. Արա Գեղեցիկը թիկնեղ ու բարձրահասակ այր էր, որին անմոռանաց ու խելակորույս սիրով սիրահարվել էր Շամիրամը։
2. Հնեաբանները պեղումների ժամանակ Երևանյան լճում հին ու պատմական մի այր էին գտել։