Երևանը սեբաստացու աչքերով

on

Երևան. Ֆոտոշարք

Մինչև սեբաստացի դառնալը Երևանին նայում էի այլ աչքեորվ: Քաղաք, որտեղ ապրում եմ, քաղաք, որը սիրում եմ, քաղաք, որը վայելում էի նկարներով… Իսկ ինչ սեբաստացի եմ դարձել, Երևանին նայում եմ այլ աչքերով, այստեղ ես բացահայտում եմ քաղաքը, հիանում եմ նրանով. իրականում շարադրությունը գրելիս չեմ կարողանում փոխանցել զգացմունքներս, հուզմունքս, դրանք այնքան շա՜տ են ու անսահման…
Քոլեջում կազմակերպում ենք մի շարք ճամփորդություններ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչել ու վայելել վարդագույն Երևանն իր երանգներով, ողջ գեղեցկությամբ (ցանկության դեպքում ճամփորդությունների հղումները կգտնեք շարադրության վերջում):

Այցելում ենք թանգարաններ, թափառում փողոցներով, բացահայտում նոր թաղամասեր, ծանոթանում երևանցիների հետ նաև ապագայում պլաններ կան հարցազրույցներ վարել քաղաքաբնակների հետ: Չգիտեմ ով ոնց, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ սիրահարվել եմ Երևանին, այո, այո, հե՛նց այն վարդագույն քաղաքին, որը սկսում եմ բացահայտել նորովի: Քաղաք, որն իր մեջ պարունակում է ժողովրդի անցած դժվարին, կորուստներով լի և ձեռքբերումներով ճանապարհի մասին:

Երբեմն Երևանի փողոցներով քայլելիս ավելի եմ հակվում այն մտքին, որ յուրաքանչյուր քաղաք ունի իր դիմագիծը, իսկ այդ դիմագիծը ստեղծում է շրջատող միջավայրը, մարդիկ էլ նրան կենդանություն և շունչ են հաղորդում ու ձևավորում քաղաքի բնավորությունը: Մեր Երևանը նույնպես բացառություն չէ, նրա փողոցներն ու շենքերը, բնութագրում և արտացոլում են մեր ժողովրդի նկարագիրը, անցած պատմությունը… Այդ զգացողությունն առաջացնում են հատկապես հին շենքերն ու կառույցները, որոնք ունեն իրենց պատմությունը։ Իհարկե Երևանը շատ է փոխվել տարիների ընթացքում՝ զարգացել, նորացվել, բայց մեկ է մեր Երևանն է, մեր երկրի հին ու գրավիչ մայրաքաղաքը։

Երբ քայլում եմ փողոցներով չեմ կարողանում հեռախոսիս տեսախցիկն անջատած պահել ու հանգիստ քայլել, քանի որ ամեն ինչ այնքան գեղեցիկ ու էսթետիկ է, որ միանգամից գրավում է ու լուսանկարելու ցանկություն առաջացնում։ Փողոցով քայլելիս հիմնականում սիրում եմ երաժշտություն լսել, իսկ երաժշտությունն ու էսթետիկ փողոցները ստեղծում են կոլորիտային միջավայր, որտեղից  ուղղակի անհնար է կտրվել, այնքան եմ խորանում քաղաքի գեղեցկության մեջ, որ մոռացության եմ մատնում շրջապատում գտնվող մարդկանց։ Ուզում եմ հավերժ քայլել Երևանով, անվերջ ու աննպատակ, ուզում եմ ուղղակի քայլել ու վայելել քաղաքս, քանի դեռ ունեմ այդ հնարավորությունը, քանի որ չգիտես վաղվա օրը կգա թե չէ, կամ ում տարածքում կհայտվես…


Ճամփորդություններ, որոնք տեղի են ունեցել Երևանի տարածքում, կարծում եմ սրանք նաև կարող են օգնել ճամփորդություններ կազմակերպելու հարցում

Քայլք-թափառում Հրազդանի կիրճով
Այցելություն Սերգեյ Փարաջանովի թանգարան
Այցելություն ՀՀԿԲ
Այցելություն ԵՊՀ
Այցելություն «Dargett» գարեջրի գործարան
Հաճելի ճամփորդություն դեպի քաղաքի թանգարաններ
Հայաստանի պետական մանկավարժական համալսարան
Հետագայում նաև պլանավորված ճամփորդություն. «Թափառում Երևանով» (նախագծում նաև կան հետաքրքիր տեղեկություններ)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s