Շմոլ գազ

on

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառ է հանդիսանում մեծ քանակներով վերջինիս ներշնչումը: Ախտանշանները բավականին հաճախ նմանեցնում ենք ՙՙգրիպիՙՙ ախտանշաններին՝ գլխացավեր, թուլություն, սրտխառնոցներ, գլխապտույտներ,ցավեր կրծքավանդակի շրջանում, իրականության աղճատված ընկալում: Ընդ որում ածխաթթվի մոնօքսիդ պարունակող օդի տևական ներշնչումը կարող է բերել գիտակցության կորստի, առիթմիայի, էպիլեպտիֆորմ նոպաների և նույնիսկ մահվան: Դասական թունավորման հիմնական ախտանշան հանդիսացող ՙՙբալանման կարմիր մաշկըՙՙ բավականին հազվադեպ է հանդիպում: Երկարատև թումավորումները ուղեկցվում են հոգնածության զգացումով, հիշողության , ինչպես նաև շարժումերի հետ խնդիրներով: Վերջին ախտանշանները դիտվում են նաև երկարատև ծխողների ու ցիանիդով թունավորումների դեպքում:

Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել տարածքը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը դեպի տուն։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։ Բնակարաններում տեղադրված են հատուկ սարքեր, որոնք կանխում են գազի հոսքը դեպի տուն օդում շմոլ գազ հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև միանում է ձայնային ազդանշան։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նշյալ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։

Պահպանելով որոշակի կանոններ, կկարողանաք զերծ մնալ վտանգից.

• բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

• գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ պետք է միացնել օդատարը,

• համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s