SWOT վերլուծություն

on

★ Ինքնամեկուսացում (SWOT վերլուծություն)

Ուժեղ կողմ(S).

• համաճարակների ժամանակ ինքնամեկուսացման շնորհիվ կկրճատենք վարակի տարածումը
• կանոններին ճիշտ հետևելու դեպքում, կնպաստենք համաճարակի շուտ ավարտվելուն և առօրյա կյանք վերադառնալուն
• այդպիսով կկանխենք պետության վնասները, քանի որ ինչքան երկար է տևում համաճարակը այնքան դա հարված է պետության տնտեսությանը, պետբյուջեին և այլն
• կկանխենք մահացության թիվը
• կկարողանանք ժամանակ տրամադրել սիրած զբաղմունքին (ներին), կիսատ գործերը ավարտելուն և այլն

Թույլ կողմերը(W).

• եթե մարդը չունի լիարժեք մեկուսանալու հնարավորություն, արդյունքում պետք է մեկուսանա ընտանիքի անդամների հետ, ինչը վտանգում է նրանց առողջությունը
• ինքնամեկուսացման պատճառով կտուժվի մարդու ֆինանսական վիճակը
• խնդիր կառաջանա գնումների հարցում (սնունդ, դեղորայք և այլն)
• ինքնամեկուսացումը նաև ազդում է մարդու հոգեկան առողջության վրա (վատագույն դեպքում)

Հնարավորություններ(O).

• հնարավորություն է տրվում վերանայել ապրած կյանքը ու փոփոխություններ մտցնել ներկայում և ապագայում, ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել կյանքի, առողջության, առօրյայի նկատմամբ, վերարժևորում ես սկզբունքներդ, արժեքներդ և այլն
• փոխվում են մոտեցումները մարդկանց, շրջապատի, շրջակա միջավայրի, ժամանակի, ընտանիքի և այլնի հանդեպ
• ավելի շատ ժամանակ ես կարողանում տրամադրել ընտանիքի անդամներին, բույսերի և ընտանի կենդանիների խնամքին

Խոչընդոտներ(T)

• տեղաշարժման սահմանափակում
• կենդանի շփման բացակայություն
• այցելել ժամանցային վայրեր
• աշխատելու հնարավորության կորուստ
• ուսման խափանում 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s