SMART հապավումը. հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան և ժամանակի վրա հիմնված։
Հատուկ
Ես կբացեմ «Մարիսաբել» անունով փաբ, որի միջոցով նաև կզարգացնեմ երկրի ժամանակակից մշակույթը։ Կկազմակերպեմ հետաքրքիր երեկոներ, որոնք նաև կարող են գրավել զբոսաշրջիկներին։ Փաբի միջոցով կօգնեմ նաև կտամ երիտասարդ ստեղծագործողներին, քանի որ փաբի ստեղծման հիմնական նպատակն է՝ հնարավորություն տալ արվեստի աշխարհ նոր մուտք գործած արվեստագետներին ինքնարտահայտվել, ճանաչում ձեռք բերել ու կայանալ, այսինքն՝ փաբը կունենա բեմ, որտեղ իրենց ստեղծագործությունները կներկայացնեն երիտասարդ երգիչ-երգահանները, պոետները, դիզայներները, դերասանները, նկարիչները (փաբի պատերին կախված կլինեն ժամանակակից նկարիչների աշխատանքներ) և այլն:
Չափորոշիչ
Չափորոշիցները կախված են փաբի ստեղծման ժամանակահատվածից, երկրի զարգացվածության և լավ զբոսաշրջության վիճակից։
Հասանելի
Հավանաբար ամենասկզբում կաշխատեմ տարբեր տեսակի աշխատատեղերում, որպեսզի հավաքեմ բավարար գումար փաբի ստեղծման համար։ Հետո կսկսեմ հավաքել երիտասարդների, ովքեր ստեղծագործում են, բայց չունեն հնարավորություն կամ հստակ տեղ իրենց ներկայացնելու համար։ Հետո արդեն եթե ամեն բան հաջողվի սկզբում քաղաքի, հետո ինչու ոչ նաև երկրի տարբեր հատվածներում կունենամ իմ փաբի ցանցը։
Համապատասխան
Եթե ընթացքում լինեն կոպիտ ասած մրցակիցներ, կփորձեմ ավելի հետաքրքիր ձևով զարգացնել փաբը և յուրահատկություններ մտցնել։
Ժամանակի վրա հիմնված
Ըստ իս երբ նոր բացված լինի փաբը, հաճախորդների պակաս չեմ ունենա, բայց ընթացքում չպետք է թուլանամ ու հաճախորդների թիվը ավելացնեմ։ Ստեղծումից հավանաբար 2 տարի հետո քաղաքում կունենամ արդեն փաբի ցանց։