Լե Շատելյեի սկզբունքը

on

Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խաղտում են բնության հավասարակշռությունը, այս երևույթին անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ: Այսպիսով Երկրագնդի բնակչության թիվը վերջին տարիների ընթացքում գրանցում է մեծ աճ, որն էլ վատ ազդեցություն է ունենում, թե՛ Երկրագնդի, թե՛ նրա բնության և շրջակա աշխարհի վրա: Բոլորը ձգտում են ապրել բարեկեցիկ, հարուստ և բավարարված կյանքով, որն էլ փորձում են ստանալ բնության հաշվին, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում մարդը սկսեց վերափոխել բնությունը: Հենց այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը:

Մեր օրերում մարդ-բնություն հակասությունը այնքան է սրվել, որ ձևավորվել է 2 հակադիր միտում՝
1. Պահպանել բնություը, նրա կենսաբազմազանությունը,
2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով:
Մարդը գնալով զարգանում է և իր պահանջները բավարարելու համար պետք է վերցնի բնությունից այն պարագաները, ինչը իրեն անհրաժեշտ է, այսինքն բնությունը պետք է մարդը արմատապես փոխի: Ստացվեց, որ բնության պահպանումը անհամատեղելի է մարդկության զարգացման հետ և այսպիսով դանդաղ տեմպերով գնում ենք դեպի կործանման:

Լավատեսների կարծիքով, մենք ապրում ենք զարացած դարում, որտեղ հնարավոր է ամեն բան իրականացնել, միայն ժամանակ է հարկավոր: Իսկ իմ կարծիքով այս խնդիրը այդպես էլ գլոբալ լուծում չի ստանա, քանի որ բացի նորագույն սարքեր հնարել ու ստեղծելուց, պետք է զարգացնենք նաև հասարակությանը, իսկ դա անելու համար հարկավոր է սկսել փոքր տարիքից դասավանդել, սովորեցնել շրջակա աշխարհից ու բնությունից ճիշտ օգտագործման ձևը: Նաև մարդկության կտրուկ աճը կանգնեցնելու համար պետք է զարգացնենք այն երկրները, որոնք հետամնաց են, քանի որ հիմնականում այդ երկրներում է նկատվում մարդկանց մեծ թվով աճը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s