
Տարբերակում ենք սննդային թունավորման 3 տեսակ.
• թունավորում կախված սննդի պահպանման՝ տեղից, ջերմաստիճանից և պատրաստման հիգենայից,
• սննդի թունավորում, երբ սնունդը հենց ինքնին թունավոր է,
• երբ սնունդը դրսից արդեն թունավորված է։
Սննդային թունավորումների նշաններն են.
• սրտխառնոցը
• փսխումը
• որովայնում ցավի զգացումը
• ջերմության բարձրացումը
• երբեմն հնարավոր է ուշաթափություն։
Այս նշանների առկայությունը հաստատելուց հետո կատարում ենք ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին:
Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի և պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաև միրգն ու բանջարեղենը:
Նաև բոլոր դեպքերում կարևոր է հիշել, որ պետք չէ տարվել ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկարգավորի հիվանդին և հետագա բարդություններից զերծ կպահի: