Մասլոուի պահանջմունքների բուրգ

on

Ինքնաիրացում, ինքնաարտահայտում
             

Հարգանք, ինքնահարգանք

 Սոցիալական   պատկանելություն

Անվտանգություն և ապահովություն

Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ

Իհարկե մարդիկ իրենց ծնված օրվանից ունեն շնչելու, սնվելու, քնելու և այլ պահանջմունքներ։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այդ պահանջմունքները, պարզապես չեն կարողանա ապրել։ Բայց արդյո՞ք մարդիկ կարող են միայն իրենց այս պահանջմունքները բավարարելով ապրել։ Դա կարող են անել միայն նորածին երեխաները, չնայած որ նրանք էլ ունեն սիրված լինելու պահանջմունք։


Անվտանգություն և ապահովություն

Մարդու հաջորդ պահանջմունքը անվտանգության և ապահովության պահանջմունքն է։ Յուրաքանչյուր մարդ իր ծնված օրվանից ապահովության կարիք է զգում։ Եթե մարդիկ չբավարարեն իրենց այս պահանջմունքը, չեն կարողանա բավարարել նաև Մասլոուի բուրգի մյուս պահանջմունքները։

Սոցիալական պատկանելիության պահանջմունք

Երբ Աբրահամ Մասլոուի բուրգի առաջին երկու պահանջմունքները բավարարված են և մարդու մոտ արդեն ձևավորված է նորմալ գիտակցություն, ի հայտ է գալիս սոցիալական պատկանելիության պահանջմունքը։ Մարդը կարիք է զգում ունենալ իր տեղն ու դերը հասարակության որոշակի հատվածում, որպեսզի հետագայում կարողանա շարունակել իր գործունեությունը։

Հարգանք, ինքնահարգանք


Հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունք ունի յուրաքանչյուր նորմալ մարդ։ Բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով հարգում են իրենց և ցանկանում են, որ մյուսներն էլ հարգեն։ Իսկ ոսկե կանոնի համաձայն, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց հարգեն, ապա իրենք էլ պետք է մյուսներին հարգեն։

Ինքնաարտահայտում


Բոլորի մոտ էլ գալիս է ժամանակ, երբ առաջանում է ինքնաարտահայտման պահանջմունքը։ Բոլորն էլ պետք է բավարարեն իրենց այս պահանջմունքը՝ չոտնահարելով մնացածի իրավունքները։ Յուրաքանչյուր անհատ յուրովի է ինքնաարտահայտվում։ Օրինակ՝ նկարիչները՝նկարելով, պարողները՝ պարելով, ուսուցիչները ՝ սովորեցնելով, իրավաբանները՝ մարդկանց իրավունքները պաշտպանելով։ Յուրաքանչյուր մարդ, ում նախորդ պահանջմունքները բավարարված են ունի ինքնաարտահայտվելու պահանջմունք։ Եթե, օրինակ, իրավաբանը պաշտպանում է մարդու իրավունքները և դա նրա մոտ ստացվում է, իսկ հասարակությունը խրախուսում է, ապա նա կարողանում է բավարարել իր ինքնաարտահայտման պահանջմունքը։ Բացի այդ, այդպես բարձրանում է նրա ինքնագնահատականը` նա կարողանում է ինչ-որ չափով բավարարել նաև ինքնահաստատման պահանջմունքը։ Մասլոուի բուրգում կարելի է նաև ավելացնել, որ մարդիկ ինքնաարտահայտվելուց բացի նաև ունեն ինքնահաստատվելու պահանջմունք։ Յուրաքանչյուր անհատ տարբեր կերպ է բավարարում իր այս պահանջմունքը։ Շատերը` մարդկանց ծաղրելով, մյուսները` դատարկ սկզբունքներին հետևելով, մնացածը` տարօրինակ սանրվածքներով, դիմահարդարումներով, հագուստով և այլն։ Սակայն այս պահանջմունքը մնացածից տարբերվում է նրանով, որ մարդիկ այն չեն բավարարում ամբողջ կյանքի ընջացքում, այլ կյանքի որոշակի փուլում։

Ինքնաիրացում


Աբրահամ Մասլոուի բուրգի գագաթում գտնվում է ինքնաիրացման պահանջմունքը։ Այս պահանջմունքը բավարարելու համար մարդիկ սկսում են հետաքրքրվել շրջակա աշխարհով, տարբեր բնագավառներից գիտելիքներ ստանալ, ունենալ իրենց սեփական տեսակետները և կարողանալ արտահայտել դրանք, նաև խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ կյանքի իմաստը, երջանկությունը, ազատությունը։ Չնայած արդեն պարզ է, որ սրանք այնպիսի հասկացություններ են, որոնց շուրջ յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական կարծիքը։ Օրինակ՝ Հայաստանի բնակչության մեծ մասը մտահոգված է կենսաբանական, ֆիզիոլոգիական, անվտանգության և ապահովության պահանջմունքները բավարարելով։ Նրանք հազիվ են բավարարում իրենց այդ պահանջմունքները, ուր մնաց մտածեն հարգանքի, ինքնաարտահայտման և առավել ևս ինքնաիրացման մասին։ Մարդը առաջին հերթին մտածում է ապրելու մասին, եթե չապրի, ապա ինչպե՞ս կկարողանա հարգել, ինքնաարտահայտվել և մտածել։ Օրինակ՝ շատ երկրներում ղեկավարները մտածում են քաղաքացիների առաջին երեք պահանջմունքները բավարարելու մասին, որպեսզի մարդիկ այդպիսի տարրական բաներով մտահոգվելու փոխարեն զբաղվեն գիտություններով, ուսումնասիրեն դրանք և ապագայում ծաղկեցնեն ու հզորեցնեն իրենց երկիրը։ Մեզ մոտ մարդիկ ամեն օր մտածում են, թե ի՞նչ են հագնելու, ի՞նչ են ուտելու, որտե՞ղ են քնելու, իսկ իշխանությու՞նը․․․
Ահա, թե որն է պատճառը, որ մեր երկիրը առաջ գնալու փոխարեն ետ է գնում։ Այսպիսով, մարդիկ ունեն անսահմանափակ պահանջմունքներ, որոնք տիպիկ նկարագրում է Մասլոուի բուրգը։ Յուրաքանչյուր նախորդ մակարդակի պահանջմունքը չբավարարած անհատը չի կարող բավարարել հաջորդ մակարդակի պահանջմունքը։

Նյութի աղբյուրը

Վերլուծություն

Ըստ այս բուրգի հերթականությամբ պետք է շարժվի պետությունը, ոչ թե անհատը, քանի որ ամեն մեկն առանձին ունի իր զարգանալու բուրգը, իսկ երկրները, որտեղ բացակայում են զարգանալու համար նախատեսված որոշ չափորոշիչներ, ապա երկրի ժողովուրդն էլ կլինի թերի զարգացված։ Այսինքն այս բուրգով ավելի ճիշտ կլինի շարժվի առաջինը երկիրը, նաև օրինակ ծառայելով իր ժողովրդին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s