Բոտուլիզմ

on

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ գրանցվում են տան պահածոյացված մթերքներից։ Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք ընկնում են պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են նրա կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ, սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով չի տարբերվում նորմալ սննդամթերքից,՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ էլ տեսքով, այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։
Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը, այս կերպով կկանխարգել ենք թույնի մուտքը մեր օրգանիզմ։
Բոտուլիզմի նշանների դեպքում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.
• թուլություն, ուժեղ գլխացավ
• գլխապտույտ
• տեսողության մշուշում և երկատում
• շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
• որովայնի փքվածություն
Այս նշանները ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s