Կապույտ մզկիթ

on

Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Գմբեթի կապույտ նախշերի պատճառով այն ստացել է «կապույտ» անունը:

1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու բակի երկայնքով դասավորված 24 սենյակները:

Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:
Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան:

Կապույտ մզկիթը՝ Գուրգեն Մահարու և Մկրտիչ Արմենի նկարագրություններում.

Ակսել Բակունցի հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու։ – Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի։- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել։ Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը։ Բայց ահա՝ 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով։ Հե-ռո՜ւ հիշողություն։

Գուրգեն Մահարի

Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին։ Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով։ Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը։ Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ։ Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը։ Լռել է մինարեն։ Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում իսլամական արևելքին։ Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները։ Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում։

Մկրտիչ Արմեն

Կարող եք նաև ծանոթանալ «Երևանի մզկիթները» նյութին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s