Թուրքմենչայի պայմանագիր

on

Թուրքմենչայի պայմանագիր

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին՝ Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին: 

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

Ըստ պայմանագրո՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան պայմանագրի կնքման գործում։

Պայմանագիրը Ռուսաստանի կողմից ստորագրել է՝ գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակման գործում մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեիր։

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։

Հավանաբար կփոխեի Արևլյան Հայաստանի անցումը Ռուսաստանի տարածք, քանի որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա սկսեց ենթարկվել ազգային — գաղութային ճնշումների: Այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Սակայն կային նաև դրական կողմեր՝ Ռուսաստանը հետամնաց երկիր էր, չնայած Պարսկաստանի համեմատությամբ ավելի առաջադեմ էր: Ինչևէ, Ռուսական պետության կազմի մեջ մտնելով՝ հայ ժողովուրդը տնտեսական և մշակութային զարգացման ավելի տանելի պայմաններ ստացավ: Ռուսական մշակույթը նպաստեց հայ արվեստի ու գիտության զարգացմանը: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, հավանաբար կետերից ուղղակի կհեռացնեի Արևլյան Հայաստանի անցումը Ռուսաստանի տարածք, հաշվի չառնելով դրական կողմերը, որովհետև ժամանակի ընթացքում մենք ինքներս ձերք կբերեինք և կստեղծեինք նշված դրական կողմերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s