Գյուլիստանի պայմանագիր

on

Գյուլիստանի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո՝ Արցախի Գյուլիստան գյուղում, 1813թվի հոկտեմբերի 12-ին(կամ 24-ին)։ Դա Հաշտության պայմանագիր է՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Հայաստանին էին վերաբերվում հողերի փոխանակման կետերը։ Ըստ այդ կետերի Ռուսաստանի տարածք էին անցնում Լոռի-Փամբակը,  Ղազախ-Շամշադինը Շորագյալը, Զանգեզուրը և Արցախը:

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

Այս պայմանագրում Ռուսաստանի շահն իր տարածքները ավելի մեծացնելն ու Սև և Կասպից ծովերին հասնելն էր, քանի որ դա նաև կնպաստեր ջրային առևտրին։ Իսկ Պարսկաստանի շահը՝ վերջապես ազատվել երկարաժամկետ պատերազմից:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Համաձայն չեմ Հայաստանի տարածքների հանձնմանը, բայց քանի որ պայմանագիրը նաև ի շահ մեզ էր, հավանաբար չկան կետեր, որոնց հետ համաձայն չլինեմ, թեպետ նորից կասեմ՝ համաձայն չեմ մեր տարածքների հանձնմանը։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Իրականում չեմ կողմնորոշվում, ճիշտ կլիներ ասել «այո» թե՞ «ոչ», քանի որ երկու դեպքում էլ մեզ համար կլիներ թե՛ լավ, թե՛ վատ… Չնայած ավելի շատ կողմնակից եմ «այո»-ին, քանի որ պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s