Քայլք-թափառում Հրազդանի կիրճով

on

Հոկտեմբերի կեսերն էր, աշնան ամենահաճելի ամիսը, երբ զգացվում է խոր աշնան շունչը… Այսպիսով, որոշեցինք ասյօր տիար Բլեյանի հետ միասին թափառել Հրազդանի կիրճով, գույներն ու եղանակը ստեղծում էին աշնանային տրամադրություն։

Հավաքվեցինք Թումոյի այգում՝ ավագ դպրոցի հետ միասին։ Մի փոքր խոսեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և այգու մասին ու շարժվեցինք դեպի քչքչան Հրազդանը։ Ի դեպ, Աջափնյակ թաղամասը գտնվում է Հրազդանի աջ ափում, որտեղից էլ առաջացել է Աջափնյակ անվանումը։

Քայլքը սովորական ու միապաղաղ չէր անցնում, քանի որ տարածաշրջանին ծանոթանում էինք ավելի պատմական կողմից, Տիար Բլեյանը մանրակրկիտ ու նրբորեն ներկայացնում էր ամեն մի մանրուք՝ առանց բացթողումների։

Թափառելով հասանք Մանկական երկաթուղի. հին շենքերն ու գնացքները ստեղծում էին էսթետիկ, ռետրո կոլորիտ։ Գնացքի ռելսերի վրա քայլելիս, ես մի պահ ինձ զգացի ամերիկյան ֆիլմում։ Մանկական երկաթուղին ուսումնասիրելուց հետո գնացինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնտեղից էլ միկրոավտոբուսներով վերադարձանք քոլեջ, քանի որ մոտավոր 4 ժամ թափառելուց հետո շատ էինք հոգնել։ Կցանկանայի նորից ապրել ու նորից վայելել այս օրը…

Ամերիկյան ֆիլմի տարերքի տակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s