Վան Եղիազարյան

on

Ծնվել է 1992թ. օգոստոսի 28-ին, Երևանում: Սովորել է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցում և յոթնամյա կրթություն ստացել Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: Բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման բաժնում: Դեռ համալսարանի տարիներին հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ:

Առաջին անգամ ձեռքը կիթառ է վերցրել 17 տարեկան հասակում, կոտրված ակուստիկ կիթառով սկսել է ինքնուրույն սովորել կիթառ նվագել, չնայած, որ այդ գործիքով նվագելիս բազմաթիվ վնասվածքներ էին ստանում նրա մատները:

Հենց այդ տարիներին են ստեղծվել երգչի (հետագայում արդեն «Նեմրա» խմբի) առաջին երգերը: Հետագայում ձեռք է բերել էլեկտրոկիթառ, որից հետո որոշել է հիմնել խումբ: 2011թ. եղբոր՝ Վասպուր Եղիազարյանի, թմբկահար Գեղամ Ֆահրադյանի և ստեղնաշարահար Մարիաննա Կարակեյանի հետ համատեղ հիմնել է երաժշտական խումբ, որը 2012թ. պաշտոնապես անվանվել է «Նեմրա»:

Խմբի կազմով նկարահանել է չորս տեսահոլովակ, 2016թ. թողարկել է առաջին՝ «Մուբլա» ալբոմը, մասնակցել բազմաթիվ հեռուստաշոուների և համերգների Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, ունեցել է տարբեր բարեգործական համերգներ, նաև առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող «Voice Of the Nomads» փառատոնին: Խմբի հետ 4 տարի անընդմեջ ստացել է «Van Music Awards»-ի մրցանակներ տարբեր անվանակարգերում

Նաև կարող եք կարդալ Վանի հարցազրույցը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s