Սիրտ-անոթային համակարգ

on

Անոթային համակարգն ընդգրկում է արյունատար և ավշային համակարգերը:

Արյունատար համակարգի մեջ են մտնում սիրտը և արյունատար` զարկերակներ, երակներ, և մազանոթներ, որոնք առաջացնում են խողովակների փակ համակարգ: Արյունը գտնվում է այդ խողովակներում և շնորհիվ սրտի կատարած ռիթմիկ կծկումների և թուլացումների` որպես «մղիչ պոմպի» աշխատանքի, անընդհատ գտնվում է շարժման մեջ:

Արյան շրջառության կենտրոնական օրգանը սիրտն է: Սիրտը քառախորշ մկանային օրգան է: Գտնվում է կրծքավանդակի խոռոչում, կրծոսկրից հետ, ստոծանու վրա, առաջային միջնորմում: Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, տարբերում են սրտի գագաթ (apex), հիմ (basis), առաջային, վերին և ստորին երեսներ և այդ երեսներին իրարից բաժանող աջ և ձախ եզրեր: Սրտի կլորացած գագաթը դարձած է ցած, առաջ ու ձախ, հասնում է 5-րդ միջկողայձին տարածությունը, միջին գծից 8-9 սմ դեպի ձախ, գագաթն ամբողջությամբ կազմվում է ձախ փորոքի հաշվին:

Տարբերում են արյան մեծ, փոքր և սրտային (պսակաձև) շրջանառություն:

Արյան շրջանառության մեծ շրջան
Ձախ փորոքը կծկվելով զարկերակային արյւոնը մղում է աորտայի մեջ: Նրանից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին, ներառյալ սիրտը: Յուրաքանչյուր օրգանում զարկերակները աստիճանաբար ճյուղավորվում են առաջացնելով փոքր զարկերակների և մազանոթներւ խիտ ցանց: Արյան շրջանառության մեծ շրջանի մազանոթներից մարմնի բոլոր հյուսվածքներն են մտնում թթվածին և սննդանյութեր, իսկ բջիջներից մազանոթների մեջ է անցնում ածխաթթու գազ: Այդ դեպքում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինի: Մազանոթներն իրար միանալով, սկզբում առջացնում են փոքր, իսկ հետոª ավելի խոշոր երաներ: Դրանց միջից ամբողջ արյունը հավաքվում է երկու մեծ սիներակներում: Վերին սիներակը սրտին արյուն է բերում գլխից, պարանոցից, վերին վերջույթներից, իսկ ստորին սիներակըª մարմնի բոլոր մնացած մասերից: Երկու սիներակներն էլ թափվում են աջ նախասիրտը: Արյան այն ուղին, որը սկսվում է ձախ փորոքից, անցնում է բոլոր օրանների զարկերակների, մազանոթների և երակների միջով և հասնում մինչև աջ նախասիրտը կոչվում է արյան շրջանառության մեծ կամ մարմնային շրջան: Արյան շրջապտույտը արյան շրջանառության մեծ շրջանով տեղի է ունենում 20-23 վրկ-ում:

Արյան շրջանառության փոքր շրջան
Սրտի աջ կեսը մտնում է թթվածնով աղքատ երակային արյունը: Աջ փորոքը կծկվվելով, արյունը մղում է թոքային զարկերակը: Թոքային զարկերակի երկու ճյուղերով արյունն ուղղվում է դեպի թոքերը: Թոքային զարկերակի ճյուղերը թոքերում բաժանվում են ավելի ու ավելի փոքր զարկերակների և վերածվում մազանոթների, վերջիններս խիտ ցանցապատում են բազմաթիվ թոքաբշտիկները, որտեղ մտնում է մթնոլորտային օդ: Թոքերի մազանոթներում երակային արյունը վերածվում է զարկերակայինի: Այնուհետև, արյունը հավաքվում է երակներում: Երակները միանալով, առաջացնում են չորս թոքային երակներ, որոնք մտնում են ձախ նախասիրտը: Արյան այն ուղին, որն աջ փորոքից անցնում է թոքերի զարկերակների, մազանոթների և երակների միջով մինչև ձախ նախասիրտը կոչվում է թոքային շրջան կամ արյան շրջանառության փոքր շրջան: Տևում է 4-5 վրկ:

Սովորաբար ընդունում են, որ սրտի մեծությունը հավասար է տվյալ անհատի բռունցքի մեծությանը: Սրտի միջին չափերն են. երկարությունը` 12-13 սմ, լայնությունը` 9-10,5սմ, առաջ-հետին չաը` 6-7 սմ: Տղամարդու սիրտը 300 գրամ է, կնոջը` 220 գրամ:
Սրտի խոռոչները — նախասրտերն ընդունում են սիրտը հոսող արյունը, իսկ փորոքները դուրս են մղում արյունը սրտից դեպի զարկերակները: Աջ և ձախ նախասրտերը, ինչպես նաև համապատասխան փորոքները միմյանցից բաժանված են միջնապատով: Ընդհակառակը, աջ նախասիրտն ու աջ փորոքն իրար հետ հաղորդակցվում են աջ նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum), նույնպիսի հաղորդակցություն կա նաև ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև` ձախ նախասիրտ-փորոքային բացվածքը (ostium atrioventriculare sinstrum):
Այս բացվածքով նախասրտերի կծկման ժամանակ արյունը խոռոչներից լցվում է փորոքների մեջ: Նախասիրտ-փորոքային բացվածքի շրջանում գտնվում են փեղկավոր փականները. աջ կողմում եռափեղկ փականը (valva atrioventricularis dextra), իսկ ձախ կողմում երկփեղկ` միտրալ փականը (valva atrioventricularis sinistra): Փականները էնդոկարդի ծալքեր են, որոնք թույլ չեն տալիս փականներին շրջվել նախասրտերի կողմը և դրանով արգելում են արյան հետ հոսքը փորոքներից դեպի նախասիրտ: Թոքային զարկերակի և աորտայի սկզբնական մասում նույնպես կան փականներ, որոնք կոչվում են կինսալուսնաձև փականներ (valva semilunaris), որոնք արգելում են արյան հետ հոսքը դեպի փորոք: Առողջ մարդու մոտ պուլսը մեկ րոպեում 70-75 է: Կարող է փոխվել ֆիզիոլոգիական և պաթոլոգիական պատճառներից: Եթե սրտի բաբախումների թիվը հասնում է 60-40 զարկ, դա կոչվում է բրադիկարդիա: Եթե սրտի զարկերի թիվը 90 է և ավելի` տախիկարդիա:
Նորածինների մոտ 120-140 զարկ, մեկ տարեկանում 110-120, իսկ 15-20 տարեկանում` 85-90: Բաբախումների թիվը կարող է փոխվել օրվա ընթացքում, ֆիզիկական աշխատանքին, էմոցիաների ժամանակ, արտաքին միջավայրի փոփոխություններից` երբ Օ2-ի պարցիալ ճնշումը ընկնում է, երբ օրգանիզմում առաջանում է հիպօքսեմիա: Տախիկարդիա լինում է նաև մարմնի բարձր ջերմության ժամանակ:

Թոքեր

Թոքերը մարդու, ցամաքային ողնաշարավորների և որոշ ձկների շնչառության օրգան են: Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, և արյունը մաքրվում է ածխաթթու գազից:

    Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա` սրտիցարյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ` պարփակված կրծքամզային պարկերի մեջ։ Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 երակները, ավշային անոթները և նյարդերը։

Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային բրոնխների, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա` ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը։

Սիրտ-թոքային վերակենդանացում

    Սիրտ-թոքային վերակենդանացումը կլինիկական և կենսաբանական մահվան սահմանային վիճակից օրգանիզմը դուրս բերելու միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շնչառության և արյան շրջանառության վերականգման նպատակին ուղղված հատուկ գործողություններով։ Այդ գործողությունները ընդունված է իրականացնել ABC հիմնական փուլերով, որտեղ՝

A-airway open (շնչուղիների բացում),

B — breathing (արհեստական շնչառություն),

C — circulation, chest compression (արյան շրջանառության վերականգնում, կրծքավանդակի սեղմումներ, այսինքն՝ սրտի անուղղակի` փակ մերսում)։

Այսպիսով, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնումը կամ սիրտ-թոքային վերակենդանացումը կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթներով առաջին հերթին դեպի ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը ապահովելու նպատակով։ Ուստի ուղեղի անդարձելի մահը կանխելու համար պետք է որքան հնարավոր է վաղ սկսել վերակենդանացման գործողությունները, իսկ դրա համար յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է կարողանա ախտորոշել սրտի կանգը և անհապաղ սկսի ՍԹՎ-ն։ Անհրաժեշտ է նշել, որ վերակենդանացումը ցուցված է հանկարծամահության բոլոր դեպքերում, և երկարատև ու անբուժելի հիվանդությունների պայմաններում դրանից արդյունք չպետք է ակնկալել։

Վերակենդանացման հակացուցումներն են հետևյալ իրավիճակները.

• Մահը վրա է հասել երկարատև և անբուժելի համարվող հիվանդությունների կամ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների և արատների արդյունքում։
• Եթե ճշգրիտ հայտնի է, որ սրտի կանգից անցել է ավելի քան 25 րոպե։
• Եթե տուժածը կենդանության օրոք ՍԹՎ-ից հրաժարվելու վավերացված փաստաթուղթ է ստորագրել։

Սիրտթոքայինվերակենդանացմանհիմնականմիջոցառումները

Տուժածը պետք է մեջքի վրա պառկած լինի կոշտ և հարթ տեղում, իսկ փրկարարը պետք է կանգնի կամ ծնկի նրա կողքին։
Շնչուղիների անցանելիությունը ապահովելուց և շնչառության բացակայությունը հաստատելուց հետո պետք է ահազանգել, կատարել 2 ստուգիչ ներփչում և գնահատել կրծքավանդակի բարձրացումը և իջեցումը տուժածի պասիվ ներշնչման և արտաշնչման ժամանակ, որից հետո ստուգել անոթազարկը (ոչ մասնագետի համար վերջին գործողությունները պարտադիր չեն) և սկսել սրտի անուղղակի մերսումը:

Դրահամար

ա) ճիշտ դիրքում դնել ձեռքերը՝ կրծքավանդակը սեղմելու համար,

• Մի ձեռքի ափը դրվում է կրծքավանդակի կենտրոնում՝ միջպտկային գծով կամ կրծոսկրի թրաձև ելունից 2-3 մատ վերև, մյուս ձեռքը դրվում է առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված են և բարձրացված կրծքավանդակից, վերևի ձեռքի մատները ծալել՝ բռնելով ներքևի դաստակը (կարելի է նաև ուղղակի հենվել սեղմող ձեռքին)։

• Ձեռքերը ուղիղ պահել արմնկային հոդերում՝ տուժածի իրանին ուղղահայաց,

• Սեղմումները կատարել ոչ միայն ձեռքերի մկանների ուժով, այլ աշխատել նաև իրանով։

• Սեղմումների միջև թուլացնել ձեռքերը՝ թողնելով, որ կրծքավանդակը ընդունի իր նախկին դիրքը, բայց ձեռքերը չկտրել կրծքավանդակից։

• Սեղմումները կատարել այնպես, որ առաջանա կրծքավանդակի նկատելի իջեցում մոտ 4-5 սմ-ով, որպեսզի սիրտը սեղմվի երկու ոսկրերի՝ ողնաշարի և կրծոսկրի միջև:

• Կատարել 30 սեղմում 23 վայրկյանի ընթացքում (մեկ րոպեում մոտ 100 սեղմում)՝ բարձրաձայն հաշվելով, սեղմումները պետք է լինեն կտրուկ և համաչափ, վերից վար:

բ) կատարել 2 ներփչում (խորը ներփչում չկատարել) յուրաքանչյուրը 1 վայրկյան տևողությամբ։ Եթե աոաջին ներփչումից կրծքավանդակը չի բարձրացում, կզակը վեր բարձրացնելով՝ գլխի դիրքը վերստուգել։

գ) Կատարել նման 5 ցիկլ (30 սեղմում, 2 ներփչում) և անոթազարկի կրկնակի վերստուգում։

Այդ գործողությունները կատարել այնքան ժամանակ, մինչև տուժածը կա՛մ սկսի ինքնուրույն շնչել, կա՛մ ձեզ փոխարինի մասնագետը, կա՛մ էլ այլևս ի վիճակի չլինեք շարունակելու։ Պետք է դադարեցնել նաև այն դեպքում, եթե տարածքը դառնա վտանգավոր ձեզ համար:

Վերակենդանացման գործողությունները կարելի է կատարել երկրորդ փրկարարի օգնությամբ:

Սրտի անուղղակի մերսումը պահանջում է Ֆիզիկական դիմացկունություն, և ցանկալի է, որ մի քանի րոպեն մեկ մերսում իրականացնողը փոխարինվի։ Դա պետք է կատարվի արագ, որպեսզի չխանգարվի սեղմումների ռիթմը։
Եթե վերականգնվում է սրտի աշխատանքը, միևնույն է. տուժածին մենակ չպետք է թողնել, քանի որ ցանկացած պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ։

Նյութի աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s