Երևանի փողոցները

on

Աբովյան փողոց

Ըստ քաղաքի գլխավոր նախագծի՝ սա մայրաքաղաքի առաջին փողոցն է։ Այն կառուցվել է XIX դարի կեսին։ Այդ ժամանակ կոչվում էր Աստաֆյան՝ Երևանի նահանգապետի, գեներալ-մայոր Աստաֆևի պատվին։  Այն կառուցապատված էր Belle Époque (գեղեցիկ դարաշրջան) ոճի առանձնատներով։

Աբովյան (այն ժամանակ՝ Աստաֆյան) փողոցը

1883 թվականին այն վերանվանվեց Ալեքսանդրովսկայա՝ Ալեքսանդր Երրորդի պատվին։ 1883-ին փողոցը կոչեցին Խաչատուր Աբովյանի անունով ու մինչև այժմ փողոցն այդ անունն է կրում։

Այստեղ են գտնվել այնպիսի հայտնի հյուրանոցներն ինչպիսին են «Ֆրանսիա», «Օրիանտ», «Գրանդ հոթել»,  նաև բժշկական կենտրոններ ու քաղաքային ակումբներ, Պողոս Պետրոս ու Կաթողիկե եկեղեցիները։

Աբովյան փողոցը՝ հիմա
Աբովյան փողոցը՝ հիմա

Այս փողոցում շատ բան է փոխվել, բայց մի բան անփոփոխ է մնացել. կյանքն այստեղ եռում է։

Արամի փողոց

Արամի փողոցը Երևանի ամենահին ու ամենակոլորիտային փողոցներից է։ Պատահական չէ, որ մայրաքաղաքի XIX դարի վերջի XX դարի սկզբի ճարտարապետական տեսքը վերականգնող նախագիծը լինելու է այն չորս փողոցների վրա, որոնցից մեկը հենց Արամին է։

Արամի 9-ը հասցեի շինությունը

XIX դարում փողոցը կոչվում էր Ցարսկայա, ռուս կայսր Նիկոլայ առաջինի պատվին, որը  1837 թվականին Երևան էր այցելել։ Նա ապրում էր այդ փողոցի երկհարկանի տանը։ Ի դեպ՝ մարդիկ փողոցն անվանում էին ոչ թե Ցարսկայա, այլ Ցարսկի։ 1918 թվականի մայիսին առաջին հանրապետության հռչակումից հետո փողոցն անվանեցին Ազատության, իսկ արդեն 1919-ին այն նորից վերանվանեցին՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի պատվին՝ Արամի։

Ցարսկայա (այժմ՝ Արամի) փողոցը 1922 թ.-ին

Այդ փողոցը միշտ կարևոր տնտեսական ու առևտրական կենտրոն էր։ Հենց այդ փողոցի վրա են գտնվել Պետական բանկը, տղամարդկանց գիմնազիան ու մի քանի խոշոր հաստատություններ։

Փավստոս Բուզանդի փողոց

Այս փողոցի կառուցապատումը սկսվեց 1830-ականներին։ Ի սկզբանե այն կրում է Կովկասում մարտական գործողությունների ընթացքում առանձնացած Բարսեղ Բեհբութովի անունն ու կոչվում էր Բեհբութովսկայա։

Բեհբութովսկայա (այժմ՝ Փավստոս Բյուզանդի) փողոցը

1920 թվականին փողոցը վերանվանեցին «Դաշնակցության»  հիմնադիրներից Սիմոն Զավարյանի անունով։ Մեկ տարի անց այն անվանվեց հեղափոխական Ռուբեն Ռուբենովի, իսկ ավելի ուշ՝ բոլշևիկ Յակով Սվերդլովի անունով։ 1990-ականներից փողոցը կրում է V դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդի անունը։

Բյուզանդի փողոցի հին տներից

Փողոցը  կառուցապատված էր հիմնականում բնակելի շենքերով  XIX-XX դարերին բնորոշ ճարտարապետական ոճի մեջ՝ նախապարտեզներով, ներքին բակերով ու փողոցի կարմիր գծի վրա գտնվող բնակելի շինություններով։

Հանրապետության փողոց

Այս փողոցը բովանդակալից ու հետաքրքիր պատմություն ունի։ Այն պաշտոնապես բացվել է 1856 թվականին, բայց միայն 1890 թվականին է դարձել բարեկարգ, երեկոյան լավ լուսավորվող, ցածրահարկ տներով ու փոքր առուներով փողոց։

Հանրապետության փողոցը

Այն կոչվում էր նահանգային, քանի որ այստեղ էր գտնվում վարչական դատարանի շենքը։ Դա չափազանց կարևոր շենք էր, քանի որ այն պահին քաղաքի միակ վարչական կենտրոնն էր։

Հեղափոխությունից հետո՝ 1921 թվականին Նահանգայինը վերանվանվեց Լենինի փողոց։ Այստեղ էր գտնվում Առաջին հանրապետության կառավարության շենքը։ Հենց այս շենքի օվալաձև պատշգամբից Սարդարապատի մարտում հաղթելուց հետո Արամ Մանուկյանը հռչակեց Հայաստանի անկախությունն ու կարդաց Անկախության հռչակագիրը։

1950 թվականին այն Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիր Ստեփան Ալավերդյանի պատվին անվանեցին Ալավերդյանի փողոց։ Սակայն 1990 թվականին որոշում կայացեց անվանել այն Հանրապետության, հաշվի առնելով այն փաստը, որ այնտեղ է ընթերցվել Առաջին հանրապետության հռչակագիրը։

Նալբանդյան փողոց

Փողոցի շինարարությունն ու բարեկարգումը սկսվել են 1860 թվականին ու տևել  գրեթե 30 տարի։ Ի սկզբանե այն կոչվում էր Սուլեյմանխանովսկայա։

Նալբանդյան փողոցը

1884 թվականին որոշում կայացվեց վերանվանել փողոցը ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի պատվին։ Արդեն 1921 թվականին այն վերանվանեցին հայ գրող ու Հայաստանի օրհներգի խոսքերի հեղինակ Միքայել Նալբանդյանի պատվին։

Հին շենք Նալբանդյան փողոցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s