Կիևյան կամուրջ

on

Կիևյան փողոցը 1950-ականներին քաղաքի ծայրամասային, խուլ և աչքաթող արված հատվածներից մեկն էր. այն կտրված էր քաղաքային անցուդարձից, հասարակական տրանսպորն այստեղ չէր գործում, իսկ մեքենայով հասնելու համար պետք էր երկար և անհարթ ճանապարհ կտրել։

Որոշվում է կառուցել Կիևյանը քաղաքային կյանքին կապող կամուրջ

Հրազդանի մեծ կամրջի առաջին շինարարությունները սկսվեցին 1949 թվականի կեսերից. ի դեպ, փաստաթղթերում կամութջը նշվցում է, որպես Զանգվի մեծ կամուրջ։ Այսպիսով, սկսվում են Զանգվիի կառուցման բուռն աշխատանքները, որոնք սակայն հույս չեն ներշնչում, որ կամուրջը շահագործման հանձնելու ենթական կլինի՝ նախապես որոշված ժամկետներում։ Այդ խնդրի լուծման նպատակով դիմում են ՀԽՍՀ նախարարների խորհրդին՝ խնդրելով շինարարական աշխատանքների համար հատկացնել նաև կալանավոր բանվորների և աշխատեղների թիվը թիվը հասցնել 800-ի. բանն այն էր, որ կալանավորները ամենաէժան աշխատուժն էին։ Արդյունքն իրեն սպասեցնել չի տալիս. շինարարական աշխատանքները նոր թափ են առնում։ Կամրջի շինարարական գրասենյակը 1-ին կիսամյակում ձեռք բերած հաջողությունների համար անգամ պարգեւատրվում է  Կարմիր դրոշով եւ 15000 ռուբլի պարգևավճարով:

Չնայած այդ ամենին, 1951 թվականին կամրջի շահագործման հանձնումը ձախողվում է։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են բազմաթիվ թերացումների, հավելագրումների, խախտումների ու յուրացումների բազմաթիվ փաստեր, որոնց համար շինգրասենյակի մի շարք պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Կամրջի շահագործման ժամկետ է սահմանվում 1952 թվականի տարեվերջը…

Կամրջի ողբերգական փլուզումը…

1952 թվական, հուլիսի 4, տեղական ժամանակով՝ 15։05…

Կամրջի վրա բետոնապատման աշխատանքներ էին իրականացվում, երբ կամրջակամարն անսպասելի փլուզվում է։ Զոհերի թիվը հասնում է 47-ի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. այս իրադարձությունը դառնում է մեր մայրաքաղաքի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Շուտով կազմվում է հանձնաժողով՝  վթարի պատճառներն ու ու վթարի արդյունքում կրած նյութական վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։ Ըստ հանձնաժողովի վարկածի, վնասի չափը կազմել էր 985771 ռուբլի, ինչը չափազանց մեծ գումար էր այն տարիների համար: Հանձնաժողովը ներկայացրեց փլուզման տեխնիկական պատճառները ու հավելեց. փլուզումը նաև արդյունքն էր շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բացակայության…

Կամրջի կառուցման երկրորդ, հաջողված փորձը

Շուտով 1952 թվականի սեպտեմբերին վերսկսվում է կամրջի շինարարությունը և շահագործման հանձնման ժամկետ է սահմանվում 1953 թվականի վերջը։ Կամրջի շինարարությունը կրկին ձգձգվում է,  շահագործման հանձնման նոր ժամկետ է սահմանվում 1955 թվականի հոկտեմբերի 20-ը։ Արդյունքում Հրազդանի Մեծ կամրջի շինարարության աշխատանքներն ավարտվում են 1955 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ստեղծագործությունը իսկապես հոյակերտ էր և այդ տարիներին համարվում էր Եվրոպայի խոշորագույն կամուրջներից մեկը՝  ավելի քան 60 մետր բարձրությամբ և 335 մետր երկարությամբ։

Կամրջի ամրությունն ու հուսալիությունը ստուգելու և վերոնշյալ ողբերգությունը կրկին թույլ չտալու նպատակով՝ կամուրջ են հանել ծանր քարերով բեռնված  բեռնատարներ, ինժեներները չափել են ծանրաբեռնվածության տակ կամրջի ճկումը.

կամուրջը պատվով է հաղթահարել փորձությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s