Երևան

on

Կցանկանամ այս նախագիծը սկսել Տիգրան Համասյանի երգից (Tigran Hamasyan — Drip) և շարունկել գրածս՝ Երևանին նվիրված փոքրիկ շարադրությունով:


Երևան… Վարդագույն քաղաք, որն իր մեջ պարունակում է ժողովրդի անցած դժվարին, կորուստներով լի և ձեռքբերումներով ճանապարհի մասին: Երևանի փողոցներով քայլելիս ավելի եմ հակվում այն մտքին, որ յուրաքանչյուր քաղաք ունի իր դիմագիծը, իսկ այդ դիմագիծը ստեղծում են մարդիկ՝ արդտեղ ապրող բնակիչները: Երևանը նույնպես բացառություն չէ, նրա փողոցները, շենքերը, բնութագրում և արտացոլում են մեր նշանավոր ու պանծալի ժողովրդի նկարագիրը, անցած պատմությունը, հայի դեմքը… Հատկապես հին շենքերն ու կառույցները, որոնք ունեն իրենց պատմությունը։ Այդ շենքերն իրենց մեջ պահպանում են այն ականավոր մարդկանց հուշերն ու կենսագրությունը, որոնք ապրել և ստեղծագործել են այդտեղ, կերտել են պատմություն…
Երևանը միշտ տարբերվել ու աչքի է ընկել պատմական՝ դարերից եկած շինություններով: Շատ փոփոխությունների է ենթարկվել տարիների ընթացքում, զարգացել, ավելի նմանվել արտասահմանյան քաղաքներին, ցավալի է, որ մեր հին քաղաքը վերանում է ու դառնում է միայն հիշողություն։ Լավ կլիներ, որ մեր երկիրն էլ զարգանար՝ պահպանելով հինը…

Իսկ հիմա անցնեմ նախագծի բուն թեմային: Նախագծի նպատակն է բացահայտել ու ավելի լավ ճանաչել մեր մայրաքաղաք Երևանը իր բոլոր «ծակ ու ծուկերով»: Փորձել եմ հավաքել ու ներկայացնել հնարավորինս հետաքրքիր նյութեր, որպեսզի շատ չձանձրացնեմ ձեզ:
Այսպիսով ստորև ներկայացնում եմ նյութերը, որոնք կազմել ու հավաքել եմ.
Երևանի մշակութային ու տեսարժան վայրերը
Հին Երևան. ֆոտոշարք
Երևանցիները
Երևանի փողոցները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s