Ճամփորդություն դեպի Վարդենիկ

on

Վարդենիկ

Այսօր՝ ամսի 11-ին, մենք որոշեցինք ճամփորդության գնալ Վարդենիկ գյուղ, որտեղ պետք է ուսումնասիրեինք չրերի պատրաստման եղանակը։ Ամեն բան պատկերացնում էի հեշտ, սովորական ու չէի մտածում, որ կունենամ այսքան հագեցած, էսթետիկ ու հաճելի օր։ Ճամփորդությանը գնացել էի «Պիծիրյո»-ի (իմ 4 ընկերուհիների) և ընկեր Նելլիի հետ (քոլեջից եկողները այսքանս էինք)։ Ճանապարհն անցավ խաղերով, զրույցներով և ծանոթություններով, քանի որ գնացել էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցի ուսուցիչների ու սովորողների հետ (և որովհետև մենք սովորում ենք քոլեջում, անծանոթ էինք Մայր դպրոցից եկածներին)։ Առաջին կանգառն ունեցանք Մարտունիում՝ սնվելու ու հանգստանալու համար։

Կոթավանք
Կոթավանք

Երկրորդ կանգառն արդեն վայելելու ու ծանոթանալու համար էր։ Իջանք Ներքին Գետաշեն գյուղում և շարժվեցինք դեպի Կոթավանք։ Նշեմ, որ Կոթավանքը վերականգնված հայկական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, (նախկինում գյուղը կոչվում էր Կոթ)։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին: Խաչի հորիզոնական թևերի երկու կողմերում գրված է. «Սուրբ Վարդան Նահատակ Քի»: Վանքը ուսումնասիրելուց հետո սկսեցինք արդեն ուսումնասիրել խաչքարերն ու տապանաքարերը։ Տեղեկություններ ստանալուց հետո նստեցինք Արգիճ գետի մոտ, որն ուղղակի փայլում էր… Ի դեպ այտեղ նաև կար քրիստոնեությունից առաջ կառուցված ցուլ։
Գյուղ հասնելու ճանապարհն անցնում էր Սևանա լճի կողքով, իրականում այնքան էի կարոտել Սևանը, որ հնարավորության դեպքում ուղղակի կգրկեի նրան։ Ինձ պապիկս փոքրուց սովորեցրել ու ասել է որ Սևանին պետք է ամեն անգամ տեսնելուց քնքշորեն սիրել ու շշնջալով կրկնել, որ չքնաղ է ու ամեն անգամ էլ ավելի է գեղեցկանում… Չեմ կարծում որ Սևանից լավ լիճ կգտնեք աշխարհում։

Երկար ճանապարհից հետո հասանք Վարդենիկ գյուղ, որտեղ էլ մեզ սպասում էին «Սարերի բարիք» ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանը և նրա հյուրընկալ ընտանիքը։ Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է վայրի բանջարաբույսերի հավաքմամբ, վերամշակմամբ և իրացմամբ: Երբ գնացինք, նրանք նախապատրաստում էին լոլիկները, որպեսզի ծխեցնեն ու պատրաստեն լոլիկի չիր։ Մենք էլ հավեսով ու հետաքրքրությամբ միացանք ու սկսեցինք օգնել։ Իրականում բարդ բան չկար, ուղղակի մի քանի նրբություն, որոնք հաշվի առնելով կկարողանաք պատրաստել չիրը։ Բոլոր գործողություններից հետո ծանոթացանք սարքերին, որոնք օգտագործվում են չիր պատրաստելու համար։ Հետաքրքիր ու հագեցած օրը որոշեցինք ավարտել ձոր իջնելով։ Ձորի միջով անցնում էր Վարդենիկ գետը։ Տեսարանն ուղղակի հեքիաթային էր։ Այստեղ կար նաև Քարերի սիմֆոնիա, որի մասին ուղղակի կլռեմ, քանի որ աննկարագրելի գեղեցկություն ուներ։ Նստեցինք բնության գրկում, գետի կողքին, երգեցինք, նվագեցինք կիթառով, թեթև սնվեցինք և շարժվեցինք դեպի ավտոբուսը քաղաք վերադառնալու համար։
Այսքանով ավարտվեց հետաքրքիր ու հեքիաթային օրը, նաև շնորհակալություն ընկեր Նելլիին՝ մեզ բարեհաջող տուն հասցնելու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s