Վարդենիկ

on

Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է: Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:

Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից: Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s