
Վերջերս որոշեցի հագուստներս թարմացնեմ ու որոնք սովորական էի համարում՝ դարձնեմ արտասովոր կամ ուղղակի իմ ոճով ձևափոխեմ: Եվ առաջին «զոհը»՝ դա երկարաթև վերնաշապիկս էր, որը ես շատ եմ սիրում, քանի որ վրան պատկերված է ռնգեղջյուր: Շատ շուտվանից տանն ունեինք կտորի համար նախատեսված ներկեր, որոնք շատ չօգտագործվելուց փչացել էին, բայց իմ բախտից կապույտ գույնը դեռ «ողջ էր ու շնչում էր»:


Սկզբում սկսեցի կավիճով նկարներ անել՝ որոնք այդ պահին եկան մտքիս, երկար փոփոխելուց ու նկարելուց հետո անցա հիմնական գույնով նկարելուն: Ողջ նկարելու ընթացքում միակ հույսս այն էր, որ հանկարծ չփչացնեմ վերնաշապիկը: Բարեհաջող ներկելուց հետո թեղեցի, որ չորանա: Մեկ օր անհամբեր սպասելուց հետո, վայելեցի արածս աշխատանքը:



Հաջորդ «զոհս» սև, լայն տաբատս էր, որը արդեն հասարակ էր ինձ թվում: Երկար մտածելուց հետո որոշեցի վրան կայծակաճարմանդներ տեղադրել (հագուստի ցեպ): Սկզբում շուլալակար արեցի, հետո մայրիկի օգնությամբ կարի մեքենայով ամրացրեցի:


Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ «դիզայներ» եմ ու կարող եմ ունենալ կար ու ձևի սրահ😂: