Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

on

Պիծիրյո- ճանապարհորդություն դեպի Թռչկանի ջրվեժ ՎԼՈԳ (տեսանյութ)

Թռչկանն ու մենք (տեսանյութ)

Տեղեկություն Թռչկան ջրվեժի մասին

Այսօր սեպտեմբերի մեկն է, գիտելիքի ու աշնան առաջին օրը, հիմնականում բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի, իսկ ես շտապում էի քոլեջ՝ արկածներով լի օր ունենալու համար: Այսպիսով որոշեցի մասնակցել ճամփորդության ու եկա Թռչկանի ջրվեժ. սկզբում գնալու ցանկությունս այդքանել մեծ չէր, բայց երբ եկանք ու հասանք, ամեն բան փոխվեց…
Քոլեջում ջերմաչափվելուց հետո տեղավորվեցինք ավտոբուսում և մոտավորապես ժամը 9:30-ին ճանապարհ ընկանք: Ճանապարհը երկար էր՝ մոտ երեք ժամ, բայց ընթացքում զրույցներն ու խաղերը օգնեցին չնկատել հոգնեցնող ճանապարհի երկարությունը: Ընթացքում ունեցանք կանգառ՝ մեր կարիքները հոգալու համար, հետո հերթը հասավ բեռնատարով գնալուն՝ մոտ մեկ ժամ էլ բեռնատարով սարերն ու բարձունքները հաղթահարեցինք։ Հա՛, հա՛, ճիշտ կարդացիք՝ հենց բեռնատարով:

Երբևէ լսած կա՞յիք բեռնատարով ճամփորդության մասին, չեմ կարծում, որ լսած կամ տեսած լինեք։ Իսկ ինձ վիճակվեց դա տեսնելու, զգալու. իրականում ինչքան էլ նկարագրեմ ու նկարներ տեղադրեմ՝ միևնույնն է, չեմ կարողանա փոխանցել այն զգացողություններն ու էմոցիաները, որոնք ստացել եմ։ Միանգամից բոլոր զգացմունքներս խառնվեցին, միարժամանակ զգում էի թե՛ վախ, թե՛ ուրախություն, այ հենց սա՛ է իսկական պատանեկությունը, երբ չես ունենում ադրենալինի պակաս։ Ի ուրախություն ինձ, իմ քոլեջն ապահովում է բոլոր պայմանները՝ լիարժեք ադրենալինի համար։ Երբ նոր էինք բեռնատար նստել, ծիծաղում էինք, թե բա կարտոֆիլի պարկերի պես պետք է գնանք, հիմա եմ հասկանում «կարտոֆիլի պարկ» լինելը ինչ մեծ հաճույք է: Բեռնատարի մեջ սկսեցինք բոլորով գոռալ, ինձ մի պահ թվաց, որ ուրախությունից գոռալու ընթացքում ընկեր Մարիամի ձայնալարերը կպատռվեն: Ստացածս հաճույքից հետո, նույնիսկ մտածում եմ, եթե ամուսնանամ՝ ապա միայն բեռնատարով։

«Հավես ու թույն» էմոցիաներից հետո հասանք մեր հիմնական նշանակետին՝ Թռչկանի ջրվեժ։ Ջրվեժին հասնելու համար հարկավոր էր անցնել Չիչխան գետը, որը մենք անցանք ոտաբոբիկ՝ իհարկե ցավոտ էր, բայց դե կյանքում ամեն ինչ էլ պետք է փորձես… Գետն անցնելուց հետո հավաքվեցինք բացօթյա տաղավարում, մեզ հետ էին նաև ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները: Տաղավարում սնվելուց ու հետաքրքիր զրույց ունենալուց հետո, գնացինք Ջրվեժին ավելի մոտ: Ջրվեժն ուղղակի փայլում էր, ուներ ապշեցուցիչ տեսք, բառերն ավելորդ են նկարագրելու համար, դա տեսնել է պետք: Զուր չէ, որ Հայաստանը համարում են դրախտային երկիր…

Մոտ մեկ 2-3 ժամ այնտեղ մնալուց հետո, շարժվեցինք դեպի բեռնատարը՝ վերդառնալու համար: Ամեն ինչ լավ էր ընթանում մինչև բերնատարի փոսն ընկնելը, բոլորը խուճապի մատնվեցին, ես միայն մտածում էի, ո՞նց ենք այդքան ճանապարհը ոտքով անցնելու, եթե բեռնատարը չկարողանա մեզ տեղափոխել: Քանի որ ծանրությունը շատ էր, որովհետև «շատ էինք կերել», ստիպված բոլորով իջանք բեռնատարից, այդ ընթացքում էլ թափքի դուռն ընկավ և վախն ավելի մեծացավ: Նաև հասցրեցինք «տեսնել ու բարևել մեր նախնիներին»: Բեռնատարը բարեհաջող դուրս եկավ փոսից և մենք շարունակեցինք մեր խորդուբորդ ճանապարհը: Երկրորդ անգամ ավելի հեշտ ու թեթև էր թվում ճանապարհը, ընթացքում հորինեցինք հրաշագեղ երգեր ու բանաստեղծություններ (որոնցից ոչ մեկը չեմ հիշում): Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես եմ սրանից հետո սովորական ավտոբուսներ նստելու, այս հզոր բեռնատարից հետո, չնայած ունեմ առաջարկ՝ բոլոր ավտոբուսները փոխենք բեռնատարներով, հա՛մ բացօթյա կլինի, վիրուսից հեռու, հա՛մ էլ ավելի մատչելի:
Չէի ուզի վերջանար այս օրը, բայց դե ամեն ինչն էլ իր ավարտն ունի… Ինչ խոսք, ընտիր ու անմոռանալի օր ունեցանք, կյանքիս առաջին (հուսամ ոչ վերջին) հրաշք սեպտեմբերի մեկն էր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s