
ՖԻԼՄԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Այսօր այցելել էի քոլեջ՝ «Անտեսանելի հյուրը» ֆիլմի քննարկմանը մասնակցելու համար։ Դրա համար նախապես պետք է դիտեի ֆիլմը, հետո կարծիք կազմեի ընդհանուր ֆիլմի մասին ու գնայի քննարկմանը։ Քննարկումն անցավ հետաքրքիր, քննարկեցինք մանրամասն ամեն մանրուք, լսեցի բազմաթիվ մտքեր ու կարծիքներ, տարբեր տեսակետներ, ինչը էլ ավելի հետաքրքիր դարձրեց քննարկումը։ Ֆիլմը դետեկտիվ թրիլլեր էր։ Ըստ իս, ֆիլմի գլխավոր միտքը իշխանության անհավասարությունն էր, քանի որ հարուստ ու պաշտոնյա մարդիկ ունեն առավելություններ գումարի շնորհիվ, իսկ նրանք ովքեր չունեն միլիոններ, անձայն պետք է լռեն, չունենան ազատ խոսքի ու օգնության իրավունք… Ցավոք մեր օրերում էլ է այդպես, անհնար է վերացնել կաշառակերությունն ու անհավասարությունը, դա մարդկանց արյան մեջ է ներծծված, նույն անհավասարությունը կարող ենք տեսնել դպրոցներում՝ բաժանված հարուստ ու աղքատ երեխաների. ովքեր ունեն գումար՝ ունեն գնահատական (ոչ բոլոր դպրոցների կամ մարդկանց մասին է խոսքը)… Անպայման կմասնակցեմ նաև մյուս ֆիլմերի քննարկանը, քանի որ հետաքրքիր է լսել տարբեր կարծիքներ ու քննարկել ֆիլմի հիմնական միտքը…