Սալվադոր Դալի

on

Սալվադոր Դալիի արտասովոր կենդանիները

Իսպանացի հայտնի նկարիչ Սալվադոր Դալին իր և բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչներից ու սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Նա առանձնանում էր ոչ միայն իր կերպարով, կենսակերպով ու վարքագծով, այլև նախընտրած կենդանիներով։

Մանուկ հասակում Դալին ունեցել է չղջիկ, որն ապրում էր նրա սենյակում, սակայն մի օր տեսնում, է որ չղջիկը սատկել է, իսկ վրան հավաքվել են բազմաթիվ մրջյուններ։ Այդ օրվանից Դալին սկսում է ատել մրջյուններին։ Սակայն ավելի մեծ տարիքում նա իր խնամակալության տակ է առնում մրջնակեր կենդանու։ Պահպանվել է այդ կենդանու հետ փողոցով զբոսնելիս արված մի լուսանկար։

Իհարկե, Դալին այդ կենդանուն տանը չէր պահում, քանի որ դրա համար անհրաժեշտ էր լուրջ խնամք ու պայմաններ։
Դալիին հաճախ կարելի էր տեսնել իր մենեջերի՝ Ջոն Պիտեր Մուրուի՝ կատվազգիների ընտանքիին պատկանող ու գիշատիչ կաթնասուն համարվող վայրի կատվի հետ։ Կատվի այս տեսակը տարածված է Ամերիկայի արևադարձային անտառներում, առանձնանում է իր կատաղի բնույթով ու չի սիրում, երբ մարդիկ են կերակրում իրեն։

Ականատեսների վկայությամբ Դալին կարողանում էր լեզու գտնել իր կենդանիների հետ, որոնք աչքի էին ընկնում արտասովոր մեծությամբ։

Նկարիչը հաճախ էր այդ վայրի կատվին, որին կնքել էր Բաբու անունով, տանում իր հետ ուղևորությունների ու հանդիպումների։ Երբեմն նա ստիպված էր լինում ստել՝ ասելով, որ այն սովորական կատու է, որին նա ներկել է իր ուզած ձևով։
Երևի թե Բաբուն էր պատճառը, որ Դալիի ստեղծագործություններում գերակշռում էին կատվային մոտիվները։

Հետաքրքրական է նաև Ֆիլիպ Հալսմանի կողմից արված լուսանկարը՝ «Ատոմային Դալի» անվանումով։ Այն չի կարելի համարել հումանիստական, քանի որ լուսանկարելու համար հարկավոր է եղել կատուներին նետել 28 անգամ՝ չնայած ոչ մեկը չի տուժել։

Սալվադոր Դալիի կյանքը… 

Սալվադոր Դալիի ինքնակենսագրական գրքում շատ է գրոտեսկը, էպատաժը, սյուրռեալիստական ֆիգուրները, երկիմաստությունը…Դալին ապրել է խաղալով, նմանակելով, տառապելով, վարպետորեն ներհյուսելով կյանքին երևակայության պատկերները: Նույն ոճով է գրված նաև գիրքը: Հնարավոր չէ առաջին հայացքից հասկանալ, թե ինչ է անում հեղինակը՝ նկարագրում է իրականությունը, թե թույլ տալիս ընթերցողին սուզվելու իր խելահեղության խորքը:Իր ասելով, Դալին եղել է ամաչկոտ և իր աշխարհում ներփակված երեխա: Որքան ավելի է նա փակվում իր մեջ, այնքան ավելի է մեծանում ուրիշներին զարմացնելու ցանկությունը: Ինքնամփոփության և ինքն իրեն ցույց տալու միտումների հակասականությունը երևում է նաև գրքում: Բացելով իր գաղտնիքներից որևէ մեկը` հեղինակը շտապում է կատակել, խելացնոր բաներ պատմել և ծիծաղել: Պատմելով հերթական նկարի ստեղծման ընթացքում իր ունեցած ապրումները` նա հանկարծ հայտարարում է. «Սյուրռեալիստական առարկան լիովին անօգուտ է և չի կարող օգտագործվել բանական եղանակով: Ինչպես ցանկացած ֆետիշ, այն ստեղծված է, որպեսզի հետագայում ամեն տեսակ խելացնոր գաղափար ստանա իր տեսանելի և շոշափելի մարմնավորումը»:Այստեղ է Դալիի հիմնական գաղտնիքը. hարկավոր չէ դասդասել աշխարհը: Հարկ է ընդունել այն, ինչպիսին որ այն կա, և փոխարենը ստանալ ինքնադրսևորման կատարյալ ազատությունը:Դալին չի գրել իր գիրքը սեփական կյանքի մասին տեղեկություն տալու համար, այլ թույլ տալու համար բոլորին տեսնելու հանճարեղությունը ներսից:«Ես տրտմած զբաղվեցի իմ հորինվածքներով: Նախ կազմեցի անպարտելի գաղափարների կատարյալ ցանկը: Իսկ ի՞նչ էի հորինել: Դնովի եղունգներ ամեն փոքրիկ հայելու մեջ, որ յուրաքնչյուր ոք կարողանա նայել ինքն իրեն: Թափանցիկ մանեկեն, որի մեջ ջուր են լցնում և ձկներով բնակեցնում: Դա թույլ կտա ակնառու կերպով տեսնել արյան շրջանառությունը: Պլաստիկե բազկաթոռ, որը սառչում է՝ ընդունելով իր տիրոջ տեսքը: Լուսանկարչական դիմակներ ռեպորտաժների հեղինակների համար: Սպեկտրային ակնոցներ-կալեյդոսկոպներ, որոնք կերպափոխում են իրականությունը, դա շատ հարմար է տուրիստների համար այն դեպքում, եթե բնապատկերը ձանձրացնում է: Խորամանկ դիմափոշի, որը թաքցնում է ստվերները… Հորինել էի շատ ուրիշ բաներ, որոնք կարող են պատճառել ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հաճույք: Նաև գարշելի իրեր, որոնք կարելի է զայրույթի պահին հարվածել պատին:Գալան ինձ բարձրաձայն Բալզակ էր կարդում, իսկ գիշերներն ինձ այցելում էր Էդգար Ալան Պոյի ստվերը: Փառահեղ լիմուզինով այդ ստվերը գալիս էր Ռիչմոնդից: Մի օր նա բերեց ինձ հեռախոս, որը համեմված էր սև շների քթերով: Սև ժապավենով հեռախոսին էր կապված սատկած առնետը և թանաքով լցված չինական կոշիկը: Ձյուն էր գալիս: Ես դրեցի հեռախոսը ձնաբլրին: Ամեն ինչ շատ պարզ ու հզոր է. սևը սպիտակի վրա»: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s