
Պաբլո Պիկասոն 20-րդ դարի հանճարներից էր։ Իսպանացի նկարիչը աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Նրա կյանքի հետ կապված հայտնի են բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր։ Ահա մի քանիսը․
1. Դեռ մանկուց Պաբլո Պիկասոն նկարչության հանդեպ ցուցաբերել է մեծ հետաքրքրություն: Նկարչության առաջին դասընթացները նա ստացել է հորից՝ Խոսե Ռուիսա Բլասկոյից, ով նկարչության ուսուցիչ էր: Արդեն 8 տարեկան հասակում նա նկարում է իր առաջին բարձրորակ նկարը, որը կոչվում էր «Պիկադոր»:

Փոքրիկ նկարը, որը պատկերում է պիկադորի՝ ասպարեզ դուրս գալը, պատկերել է Պաբլո Պիկասոն՝ ցլամարտի առաջին այցելությունից ստացած տպավորությամբ, որտեղ նրան տարել էր հայրը։ Այդ ժամանակից ի վեր՝ նկարիչը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ցլամարտի արվեստի նկատմամբ։ Նա կատարել է բազմաթիվ ուրվանկարներ և էսքիզներ, որտեղ պիկադորը դարձել է այս դրամատիկ ներկայացման գլխավոր մասնակիցը: Ողջ կյանքի ընթացքում նկարչի աշխատանքների մշտական թեման եղել է կորիդան:
2. Համաձայն իսպանական ավանդույթի՝ Պաբլոն ստացել է երկու ազգանուն՝ ըստ ծնողների առաջին ազգանունների ՝ հոր — Ռուիսա և մոր ՝ Պիկասո: Մկրտության ժամանակ ձեռք բերված նրա լրիվ անունը հնչում է Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրանո դե լա Սանտիսիմա Տրինիդատ Մարտիր Պատրիսիո Ռուիս և Պիկասո։
3. Պիկասոյի առաջին կինը ռուս բալերինա Օլգա Խոխլովան էր, ում նա հանդիպել է Սերգեյ Դիագիլևի սյուրռեալիստական բալետի շքերթի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Այդ ամուսնությունից նրանք ունեն որդի՝ Պաուլոն:

4. Պաբլո Պիկասոն պարզապես նկարիչ չէր, նա նաև քանդակագործ էր, կերամիստ, բեմադրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրող և դիզայներ:
5. Դեռևս 14 տարեկան հասակում Պիկասոն ընդունվել է Լա- Լոնխայի կերպարվեստի դպրոց: Նա չափազանց երիտասարդ էր ընդունելության համար, բայց հոր պնդմամբ, նրան թույլ տվեցին հանձնել ընդունելության քննությունները: Մինչ ուսանողներից շատերը քննությունները հանձնում էին մեկ ամսում, Պաբլոն դրանք հանձնեց ընդամենը մեկ շաբաթում։
6. Պիկասոյի անունը օգտագործվել է մի քանի ապրանքատեսակների վրա՝ ներառյալ ավտոմեքենաներ (Citroen Xsara Picasso), օծանելիքներ (Cognac Hennessy Picasso) և կրակայրիչներ (ST Dupont Picasso): Պիկասոյի ժառանգները անընդհատ պայքարում են մտավոր սեփականության մասին օրենքների համաձայն Պիկասոյի անվան հեղինակային իրավունքի համար։

7. 1917-1924 թվականներին Պիկասոն ստեղծեց վարագույրներ, դեկորացիաներ և հանդերձանքներ մի քանի բալետային ներկայացումների համար: Այն ժամանակ նրա գործերը վատ ընդունվեցին, բայց այժմ դրանք համարվում են այդ ժամանակի արվեստի առաջընթացի խորհրդանիշներ:
8. Քանի որ Պիկասոն շատ թույլ էր ծնվել, մանկաբարձը կարծում էր, որ նա մահացած է ծնվել և դրել է նրան սեղանի վրա: Նրա հորեղբայրը, մեծ ծխախոտ ծխելով, արտաշնչել է ծուխը երեխայի դեմքին, որից Պիկասոն անմիջապես լաց է եղել:
9. Լոնդոնյան Art Loss Register կազմակերպության գողացված նկարների տվյալների հիման վրա՝ Պաբլո Պիկասոն գլխավորում է այն նկարիչների ցուցակը, որոնց նկարները ամենաշատ գողացվածն են համարվում:

10. 2015 թվականին «Կրիստիս» բաց աճուրդում սահմանվեց վաճառված արվեստի գործերի նոր բացարձակ ռեկորդ. Պաբլո Պիկասոյի «Ալժիրի կանայք» (O տարբերակը) նկարը գնվեց ռեկորդային գնով՝ 179.365.000 դոլարով:

11. 2009-ին ամենահայտնի «Թայմս» թերթը հարցում է անցկացրել 1,4 միլիոն ընթերցողների շրջանում, ըստ որի Պիկասոն ճանաչվել է վերջին 100 տարվա լավագույն նկարիչ:
12. Պիկասոյի առաջին խոսքը եղել է «պիզ, պիզ», կրճատված ՝ lápis բառից, ինչը իսպաներեն նշանակում է «մատիտ»։
13. Պիկասոն ասում էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները՝ գողանում»: Այս արտահայտությունը դարձել է նկարչի հայտնի ցիտատը: