Ամառային օրեր, որոնցից կփորձեմ չդժգոհել

on

Ամառային օրերը չանցան այնպես ինչպես ես էի պլանավորել, բայց դե կփորձեմ չդժգոհել: Քանի որ մեր քոլեջում դասերը տևում են 10 ամիս՝ այսինքն հունիս ամիսը ներառյալ, իմ ամառը կազմված էր երկուսուկես ամսից (քանի որ քննությունները վիրուսի պատճառով հետաձգվել էին, հունիս ամսի կեսն ենք դասերով զբաղվել): Եվ այսպես, գրեթե ամբողջ ամառն անցկացրել եմ տանը: Քանի որ մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն, ես շա՜տ երկար ժամանակ տանից դուրս չէի եկել (27.04.2020 ես առաջին անգամ դուրս եկա տանից😂):

Այդ ընթացքում սկսեցի դիտել սերիալներ, դորամաներ, անիմեներ ու ֆիլմեր (ինչը ես շատ հազվադեպ եմ անում), նաև սկսեցի նկարել ավելի հաճախ (նկարները կարող եք տեսնել «Իմ նախագիծը» նյութում): Հեռավորության պատճառով ընկերներիս մեծ մասի հետ չեմ կարողացել տեսնվել, բայց էլի չեմ դժգոհում, քանի որ ապրում ենք զարգացած դարում և կա «ինտերնետ» ասվածը, որի միջոցով էլ կապ եմ պահում բոլորի հետ: Ի դեպ, այս համաճարակային օրերին ինստագրամյան հարթակս դարձավ ավելի ակտիվ, քանի որ ազատ ժամանակ փորձում էի հետաքրքիր նկարներ անել ինձ զբաղեցնելու համար (@_heaven__in_hell):

Նաև սկսեցի կարդալ հետաքրքիր նյութեր (որոնց մեծ մասը չեմ հիշում) ու գիրք, որը մինչև հիմա ավարտին չեմ հասցրել, քանի որ սպասումներս չարդարացրեց: Ծրագրեր ունեի այս ժամանակահատվածում պարապել ու զարգացնել գիտելիքներս, բայց անսպասելիորեն ալարկոտությունն ու ծուլությունը հյուր եկան ինձ, դե ես էլ հյուրասեր եմ, մեծ շուքով ընդունեցի ու տեղավորեցի իմ մոտ: Բայց օգոստոսի կեսերին որոշեցի, որ վաղեմի նպատակս պետք է իրականացնեմ ու սկսեցի գերմաներեն պարապել, կարող եմ վստահորեն ասել, որ ես ինքս ինձնից գոհ եմ, քանի որ կարողանում եմ նպատակներս իրականացնել (դե թերի եմ անում, բայց դե չեմ դժգոհում): Այս ամառ դարձա չափահաս՝ լրացավ չուզածս 16 տարին ու ստացա չուզածս անձնագիրը (ես չեմ սիրում 16-ից այն կողմ տարիքը): Ծնունդս այս տարի անցավ ինչպես մնացած բոլոր տարիներին՝ այսինքն չնշեցի, բայց կարող եմ ասել, որ չեմ դժգոհում: Քանի որ չեմ սիրում մեծանալ նաև չեմ սիրում ծնունդ նշել, այդ իսկ պատճառով կամ քնած եմ լինում կամ ուղղակի տանն եմ մնում:

Այս ամառվա ըթացքում շատ եմ ժամանակ անցկացրել Թումոյում ու Համալիրում (քանի որ դա ավելի մոտ էր ու տրանսպորտ նստելու կարիք չկար): Համաճարակային այս ամիսներին պատշգամբը դարձավ իմ ամենասիրելի վայրը, քանի որ կարողանում էի մենակ մնալ ինքս ինձ հետ, առանձնանալ, լսել թռչունների ձայնը, հիանալ մայրամուտով, երբ տեսադաշտում չկան մարդիկ, կեղծ ժպիտներ ու դեմքեր… Այսպիսով հավանաբար կվերջանա իմ ամառը… Սեպտեմբերի 15-ից արդեն դասի ենք, որին սպասել եմ շատ երկար (մտքովս անգամ չէր անցնում, որ երբևէ դասի գնալու ցանկությունս այսքան մեծ կլինի). մեծ հույսեր եմ փայփայում, որ նորից համաճարակ չի լինի ու նորմալ կհաճախենք քոլեջ, քանի որ իրո՛ք, քոլեջն իմ երկրորդ տունն է, կարոտել եմ թե՛ ընկերներիս, թե՛ ուսուցիչներիս, և թե՛ մեր անցկացրած «հավես ու թույն» օրերին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s