
Կտրվել եմ ուզում…կտրվել հասարակությունից, մարդկանցից, շրջապատից, խնդիրներից…Հավանաբար բոլորն էլ ունեն խնդիրներ, բայց չգիտեմ, չգիտեմ թե ինչու՞ եմ անընդհատ բողոքում, դժգոհում…հավանաբար տարիքն է պատճառը, հըմ, երևի հենց տարիքը, այս տարիքում ես բացահայտում մարդկանց, փորձությունների ենթարկվում, բախվում մռայլ իրականության հետ, ու մի կողմից էլ լավ է, լավ է, որ դժվար, ու գուցե զզվելի օրեր եմ ունենում, կորցնում մարդկանց, ատելություն ու դատտարկություն զգում, լավ է, որովհետև կյանքը կոփում է ինձ, պատրաստում ապագային, մեծ ապագային, որտեղ հաստատ խնդիրներն ու փորձությունները անպակաս են լինելու: Ինչքան մեծանում եմ, ավելի հասուն դառնում, հասկանում եմ, որ կյանքն անիմաստ է, անիմաստ ժամանակ ենք սպանում, ծնվում ենք մեռնելու համար, մեռնում ենք ծնվելու համար, ծնվում ենք արարելու ու չգնահատվելու համար ու այդպես շարունակ…
Վաղն առավոտյան մենք կզղջանք, որ չենք քնել…Առավոտյան արթնանում ենք գնում այնտեղ, որտեղ չենք ուզում, գնում այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում…