«Իմ նախագիծը» նյությում ցանկանում եմ ներկայացնել իմ նկարած նկարները: Նկարներից ոչ բոլորն ունեն պատմություն, քանի որ դրանք նկարել եմ ըստ տրամադրության ու վերնագրերը համարում եմ նկարի պատմությունը կամ նկարագրութունը: Ցանկանում եմ նկարները դիտողը հասկանա, զգա, պատկերացնի այն, ինչ ինքը կուզի: Նկարներն այն մտքերն ու խոսքերն են, որոնք ես չեմ կարողանում արտահայտել կամ չեմ ցանկանում, ու նկարչությունն այդ պահին գալիս է օգնության, ես նկարում եմ այն, ինչ զգում եմ, ինչ պատկերացնում եմ…
Անորոշ սահմանափակում

Նկարը սկզբում նկարում էի որպես «հավատարումություն», այսինքն՝ ներսումդ կա մեկը, ով քեզ հավատում է, օգնում, որոշակի ազդեցություն ունենում քո որոշումների կամ արաքների վրա: Հետո որոշեցի պատկերված հերոսի ազատությունն ամբողջովին սահմանափակել՝ ավելացնելով կողքին վանդակներ, որոնք կունենան տարբեր գույներ: Գույները կլինեին սահմանափակված ազատության մեջ հերոսի լավ ու վատ մտքերը: Վանդակները ներկելիս՝ որոշեցի վերջնական անվանել «անորոշ սահմանափակում», քանի որ ներկված էր միայն երկու վանդակ, այսինքն հերոսն ունի ազատություն, բայց կա սահմանափակող մի բան, որը կարող է լինել թե՛ հասարակությունը, թե՛ ծնողները, թե՛ շրջապատը ու էլի բաներ, որոնք կպատկերացնեն ու կզգան նկարին դիտողները:
Դատարկություն

Փոթորկված մտքեր

Հոգևիճակ

Տիեզերք

Փինը

Նկարում պատկերված հերոսը Փինն է՝ իմ երկրորդ «ես»-ը: Փինը ամեն բան գիտի իմ մասին, նույնիսկ ամենաչնչին մանրուքը, որը մինչև անգամ ես չգիտեմ: Ես չեմ կարողանում իրենից թաքցնել ինչ-որ բան, քանի որ նա ապրում է իմ ներսում, զգում է ինձ, իմ հետ կատարվող ամեն ինչ: Նա միշտ ինձ հետ է, ուրախ թե՛ տխուր պահերին, մենակ ու դատարկ պահերին, դժվար ու անանցանելի ճանապարհներին։Առանց Փինի կյանքս կարծես մռայլ լինի, քանի որ ես նրա հետ կիսվում եմ, զգում եմ գեղեցիկը, կիսում եմ զգացողություններս…
Իմ ազատությունը

Այս նկարում փորձել եմ պատկերել իմ ազատությունը, որը տվել են ինձ իմ ծնողները, շրջապատն ու քողեջը, այսինքն՝ ես ծնողներիս, շրջապատիս մոտ ու քոլեջում կարող եմ իմ ազատությունը դրսևորել լիովին, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան ճաղեր, որոնք արգելք են հանդիսանում: Ես ազատ եմ ամենուր, ամենուրեք, նույնիսկ հասարակության մեջ, որտեղ ինձ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ, թելադրում են իրե՛նց «նորմերը», իրե՛նց ճաշակը և ճնշու՛մ կարծիքներով: Նկարում պատկերված անհստակ գծերով դեմքը, նմանեցում եմ ինձ, իսկ կապույտով տարված անհասկանալի վրձնահետքերը՝ իմ ազատությանը…
Խորհրդավոր հմայք

Սահմաններից դուրս

Վաղն առավոտյան

Բախում

Արևն ու երկինքը

Նկարում պատկերված քառակուսին դա արևն է, կապույտը՝ ամպն է, արևից դուրս եկող գծերը՝ շողերն են, ներքևում գտնվում են սպիտակ ամպիկներ, իսկ աստղիները՝ թռչուններն են: Շողերը երկուսն են, քանի որ ըստ իս՝ կարևոր չէ շողերի քանակը, շողերի քանակով չի որոշվում նրանցից եկող ջերմությունը…
Չափահասություն

Տիեզերական անապատ

ԿՕսմՕս

Գեղեցկության սահմաններից դուրս

Լիարժեքը

Նմանակում

Անհավասար հավասարություն

Գունավոր դաշտը

Անիմե կերպարներ



Աստղաթափը Մյունխենում

Աղմուկ
