
Այս ֆիլմին չէի կարող չանդրադառնալ, քանի որ ըստ իս՝ այն հայկական արտադրության լավագույն ֆիլմերից է, որտեղ կա թե՛ կատակ, թե՛ թաքնված ճշմարտություն։
Ֆիլմում ներկայացվում են երևակայական պատմություններ՝ գորշ և անգույն իրականության մասին, որը մինչ օրս շատ արդիական թեմա է։ Երևանը սիրո պակասի պատճառով հիվանդացել է, այն սիրո, որը քաղաքը քաղաք է դարձնում և ինչպես միշտ այդ մասին մտածում ու հոգում են միայն խենթերը…
ֆիլմի մասին շատ պատահական իմացա, երբ հեռուստացույցով ալիքներն էի փոխում ու հանկարծ երաժշտություն լսեցի, որը գրավեց ու ստիպեց, որ լսեմ մինչև վերջ (երգի անունն է «Ով է մեղավորը», երգի երաժշտությունը վերցված է The Beatles խմբի Come together երգից) ու սկսեցի երգը համացանցում փնտրել, որպեսզի ներբեռնեմ, երգը գտնելով հանդերձ՝ գտա նաև ֆիլմը ու ծնողներիս խորհրդով սկսեցի նայել։ Իրականում շատ մեծ էին տպավորություններս ու զգացողություններս։
Ֆիլմի հղումը. «Երևան ջան»։