Նկարչություն

on

«Մասնագիտական նախագիծ»

Նախագծի համակարգող՝ Անահիտ ԱբգարյանՔնար Հարությունյան

Նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է։

Պաբլո Պիկասո

Ծնվելով ու մեծանալով նկարիչների ընտանիքում՝ մանկուց ցանկություն եմ ունեցել ընտրել նկարչի մասնագիտությունը, բայց ընտանիքիս անդամները, լինելով նկարիչ, ինձ միշտ ասում էին. «նկարչութունը քեզ ապագա չէ, քանի որ այս երկրում դրանով բավարար գումար չես կարողանա վաստակել»: Եվ այս նախագծի շրջանակներում՝ որոշեցի անդրադառնալ նկարչի մասնագիտությանը, որպեսզի ես ինքս էլ հասկանամ մասնագիտության իմաստն ու կարևորությունը: Իրականում՝ խորանալով պատմությունների ու իրադարձությունների մեջ, հասկացա, որ նկարչությունն էլ մի մեծ ու կարևոր դեր ունի երկրի ճանաչման, զարգացման գործում: Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը…
Նկարչի մասնագիտական գործունեության մեջ առանձնանում են Հայաստանի անկախացման առաջին տարիները, երբ Սարյանի անվան պուրակը դարձավ «Վերնիսաժ»՝ վայր, որտեղ հայ նկարիչները իրենց աշխատանքները սկսեցին ցուցադրել ու վաճառել: Այդ տարիներին, հատկապես շատ կարևոր էր, որ աշխատանքը գնահատվեր և իր գնորդին գտներ, քանի որ ներկերը շատ թանկ էին:
«Երբ նկարը վաճառվում էր, ուրախանում էինք ոչ թե այն պատճառով, որ գումար ենք աշխատել, այլ որ կարող ենք շարունակել նկարել», — ասում էր Տիգրան Մատուլյանը:
Ներկայիս օրերում, երբ արտաքուստ կարծես ամեն ինչ հեշտացել է, ստեղծագործությունը ևս սկսել է դասվել «մատչելի» զբաղմունքների շարքին: Շատերին թվում է, թե ամեն երգել իմացող երգիչ է, տառաճանաչ մարդ՝ գրող, իսկ յուրաքանչյուր գիծ քաշողը՝ նկարիչ: Իրականում, ստեղծագործելը դարեր շարունակ եղել և այսօ՛ր էլ, տակավին մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնական օժտվածության և տարիների ընթացքում ձեռք բերված իմացության վրա: Նաև վերջինիս առկայությամբ է արվեստագետը տարբերվում արհեստավորից, իսկ սովորական բիծը վերածվում իմաստակիր գծի ու պարզ ներկը՝ գեղանկարչական գույնի…

Նկարիչ՝ մարդ, որը զբաղվում է կերպարվեստով, լայն իմաստով՝ արվեստի գործիչ:

Մասնագիտություն

Քարե դարում նկարիչները պատկերներ էին ստեղծում քարերի վրա։ Ագաթարխոսն ու Պոլիգնոտոսն հանդիսանում են առաջին հայտնի նկարիչները մ. թ. ա V դարում: Առաջին դիցաբանական նկարիչը հանդիսանում է Դեդալոսը, չնայած նա նաև քանդակագործ էր և ինժեներ: Հին Եգիպտոսում նկարիչները զարդարում էին դամբարանները և քարե տները, իսկ նկարչի մասնագիտությունը սերտ կապված էր ներկերի պատրաստման հետ: Բացի այդ Հին Եգիպտոսում պատկերների ստեղծումը համարվում էր մոգական գործողություն, իսկ նկարիչները մեծարվում էին քրմերի պես: Քանի որ նկարիչները տիրապետում էին որոշակի համամասնության և կանոնների իմացության, այդ պատճառով էլ պատկերները համարվում էին սրբազան:

Միջին դարերում նկարիչները սրբապատկերներ էին պատկերում (օրինակ՝ Անդրեյ Ռուբլյովը), որմնանկարներ, խճանկարներ ու մանրանկարներ ստեղծում, որոնք որոշակի կանոնների էին ենթարկվում: Վերածննդի ժամանակաշրջանում Իտալիայում ձևավորվեց դիմանկարիչ ժամանակակից հասկացությունը, որի արվեստը դարձավ գեղանկարչություն՝ իրեն բնորոշ հատկություններով (օրինակ՝ Ջոտտոն):

Դասակարգում

Ժամանակակից արվեստում նկարչի մասնագիտությունը դասակարգվում է.

• Գրաֆիկական նկարիչ (գրքերի, տպագրական նյութերի, պաստառների նկարազարդող),

• Կիրառական արվեստի նկարիչ (գորգագործ, մետաղագործ, ապակեգործ, կերամիկագործ),

• Մանրանկարիչ,

• Մինիատյուրիստ նկարիչ,

• Գեղանկարիչ,

• Կինոյի և հեռուստատեսության նկարիչ,

• Անիմացիոն և համակարգչային գրաֆիկայի նկարիչ,

• Լուսանկարիչ,

• Նկարիչ ձևավորող (ինտերյերի, տեքստիլ, կահույքի, հագուստի),

• Բեմադրող նկարիչ (թատրոնի, տիկնիկային թատրոնի),

• Նկարիչ ռեստավրատոր,

• Նկարիչ ոճաբան։

Դասակարգումն ըստ գեղարվեստական նկարչության ոճերի

Նկարիչները դասակարգվում են նաև ըստ նկարչական որոշակի ոճերի, (օրինակ՝ եվրոպական շատ երկրների արվեստի շարժումների՝ գերմանական, ֆրանսիական արվեստի ոճ, և այլն): Երբեմն նկարիչը կարող է պատկանել նկարչության արվեստի տարբեր ոճերի կամ շարժումների: Նկարչության ոճը հաճախ վերաբերում է նաև այն ժամանակաշրջանին, որում ապրել է նկարիչը: Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են, կարելի է ասել՝ անթիվ:

• Պրիմիտիվիզմ

• Մոդեռնիզմ

• Մաներիզմ

• Պոստիմպրեսիոնիզմ

• Գոթիկա

• Իմպրեսիոնիզմ

• Սյուրռեալիզմ

• Կլասիցիզմ

• Ավանգարդիզմ

• Ակադեմիզմ

• Բարոկկո

• Ռոկոկո

• Ռեալիզմ

• Կուբիզմ

• Կարավաջիզմ

• Նատուրալիզմ և այլն:

Ուսումնական հաստատություններ նկարչական ուղղվածությամբ

Հակոբ Կոջոյան կրթահամալիր

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց 

Երաժշտական և արվեստի դպրոցներ (պաշտոնական կայք)

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարան

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Թանգարաններ

Երևանի թաքնված թանգարանները

Հայաստանի թաքնված թանգարանները

Նախագծի համար պատրաստել եմ նաև հետևյալ նյութերը, որոնցով կփորձեմ ավելի հայտնի ու արդիական դարձնել որոշ հայ նկարիչների ու որոշակի նկարչական ոճեր։

Գյումրու տնակում ապրող «ջրաներկի վարպետը»

Ռուդոլֆ Խաչատրյան

Եղիշե Թադևոսյան

Նորիկ Հարությունյան

Փարավոն Միրզոյան

Իմպրեսիոնիզմ

Սյուրռեալիզմ

Գրավյուրա

Էդվարդ Մունկ. «Ճիչը»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s