Մասնագիտական նախագիծ

on

Մանսագիտությունների վերաբերյալ նախագիծ ստեղծելու միտքը մեզ տվեց Անահիտը, և նախագծի օգնությամբ մենք պետք է փորձենք հայկական համաացանցը հարստացնել մասնագիտությունների վերաբերյալ օգտակար տեղեկություններով: Եվ այսպիսով, եթե ընտրել եք նախագիծը, ապա շնորհավորում եմ՝ «թույն» նախագծի մասնակիցներ եք, ու մենք մեծ հույս ունենք, որ այս նախագծի միջոցով կկարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր տատանվում են իրենց մասնագիտության ընտրության հարցում:

Ժամկետը՝ շարունակական

Մասնակիցները՝ բոլոր ցանկացողները

Նպատակը՝ հարստացնել հայկական համացանցը օգտակար նյութերով, օգնել բոլոր նրանց, ովքեր մասնագիտություն են ցանկանում ընտրել, ստեղծել մեկ հսկայական աղբյուր։

Ընթացքը՝ մասնակիցներն ընտրում են ցանկացած մասնագիտություն(ներ) և մանրամասն գրում դրանց մասին մեկ ամբողջական նյութում, որը կլինի ծավալուն, հետաքրքիր, օգտակար, նշված կլինեն նաև այն հաստատությունները, որտեղ կարող են սովորել տվյալ մասնագիտությունը, ստանալ հրաշալի կրթություն: Կարող եք օգտվել ցանկացած աղբյուրից, թեպետ կարևոր է, որպեսզի տեղեկությունները լինեն հավաստի: Թե ունեք տվյալ մասնագիտության գծով սովորող / աշխատող ծանոթներ, ապա կարող եք նրանցից հետաքրքիր ու կարևոր փաստեր իմանալ: Կարևոր է, որպեսզի նյութերը լինեն Հայաստանի մաշտաբներով:
Եթե կան մասնակիցներ, ովքեր նույն մասնագիտության մասին են ցանկանում գրել, ապա ցանկալի է, որ միասին աշխատեն, որպեսզի նյութը լինի մեկ ամբողջական:

Պարտադիր է, որպեսզի վերջնական նյութը ուղարկեք anahitabgaryan@mskh.am և qnarharutyunyan@mskh.am էլ. փոստի հասցեին:

Արդյունքների ամփոփում.

Անահիտ Աբգարյան

Քնար Հարությունյան

Ֆլորա Աճեմյան

Լիլիա Ռուստամյան

Մերի Պետրոսյան

Նախագծի համակարգող՝ Անահիտ Աբգարյան, Քնար Հարությունյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s