Հոգեբանական ֆիլմեր

on

Հոգեբանական ֆիլմեր

«Հոգեբանական ֆիլմեր» նյութը ցանկանում եմ սկսել «Bee Gees» խմբի «New York Mining Disaster» կատարումով:
Ֆիլմերը, որոնք ներկայացրել եմ, նույնպես հետաքրքիր կլինեն տարբեր տարիքի մարդկանց համար։ Իմ կարծիքով, դրանք լավագույն հոգեբանական ֆիլմերից են և կարողանում են մինչև վերջ լարված պահել դիտողին:

Хорошие дети не плачут

Հոլլանդական այս ֆիլմը մեկ վայրկյանում փոխում է մեծերի կարծիքը՝ երեխաների կայունության ու ինքնուրունության մասին: Ֆիլմում դեռահաս աղջիկը, ով պայքարում է արյան քաղցկեղի դեմ, ապացուցում է, որ ցանկացած տարիքում մարդն ունակ է գործել քաջագործություններ ու ամենակարևորը՝ սիրել:
Ֆիլմի սյուժեն հիմնված է նիդերլանդցի գրող Ժակ Վրինսի «Վեցերորդ դասարանցիները չեն արտասվում» գրքի հիման վրա։

Поезд в Пусан

Ֆիլմը կորեական արտադրության՝ սարսափ ժանրի ֆիլմ է: Չէի կարող չանրադառնալ այս ֆիլմին, քանի որ ունի ուղղակի հրաշալի սյուժե, հետաքրքիր դեպքերի զարգացում, դիտելիս ուղղակի շնչահեղձ էի լինում, անհամբեր սպասում էի հետագա իրադարձություններին: Իրականում ավարտը ինձ չգոհացրեց, քանի որ ավելիին էի սպասում, բաձց միևնույնն է չեմ փոշմանում դիտելու համար:
Սո Սոկ Ուն (Գոնգ Յու) աղջկա՝ Սու Անի (Կիմ Սու Ան) հետ միասին, նրա ծննդյան օրը գնացքով Սեուլից գնում է Բուսան իր նախկին կնոջ մոտ, որպեսզի աղջիկը հանդիպի իր մայրիկի հետ: Սոկ Ույի հետ միասին գնացքով գնում են նաև Յու Սանգ Հվան (Մա Դոնգ Սոկ)՝ իր հղի կնոջ՝ Սոնգ Կյոնգի (Ջոնգ Յու Մի) հետ, անտուն անտոմս ուղևորը (Չոի Գվի Հվի), գործակալության ղեկավար Յոնգ Սոկը (Կիմ Ըի Սոնգ), բեյսբոլի ակումբի խաղացող Մին Յոնգ Գուկը (Չոի Ու Շիկ) և իր ընկերուհին՝ չերլիդերների խմբից՝ Կիմ Ջի Հին (Ան Սո Հի): Այդ ժամանակ Կորեայում սկսվում է վիրուսի համաճարակ, որը մրադկանց դարձնում է զոմբի: Զոմբիներից մեկը հայտնվում է գնացքում և վարակում է ուղեկցողին, որից հետո վիրուսը սկսում է տարածվել գնացքում: Փրկված ուղևորներին հաջողվում է փակվել վագոնում: Սկսվում է գոյատևման պայքար:

Остров проклятых

Ֆիլմը ամենասկզբից սկսվում է իրադարձությունների անհասկանալի զարգացմամբ, այդ իսկ պատճառով հասկանալը մի փոքր դժվար է:
ֆիլմը հիմնված է Դեննիս Լիհեյնի վեպի վրա և թվով չորրորդ համագործակցությունն է Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո ԴիԿապրիոյի միջև:
1954 թվականն է: ԱՄՆ մարշալ Թեդդի Դենիելսը նշանակվում է հետաքննելու Բոստոնի Անիծվածների կղզու հիվանդանոցից մի հիվանդի փախուստը: Անձնական պատճառներից ելնելով` նա ինքն է ցանկանում զբաղվել այս հանձնարարությամբ, սակայն շուտով սկսում է կասկածել` արդյոք չի բերվել այստեղ որպես դավադրության մաս: Թեդդիի խորաթափանց հետաքննական ունակությունները շուտով խոստումնալից արդյունք են տալիս, սակայն հիվանդանոցը մերժում է նրան ուսումնասիրելու արձանագրությունները, որոնք լույս կսփռեին դեպքի վրա: Փոթորիկի պատճառով կապը մայրցամաքի հետ կտրվում է, առավել վտանգավոր հանցագործները «փախչում են» այս խառնաշփոթության մեջ, և մոլորեցնող, անհավանական վկայությունները կրկնապատկվում են: Թեդդին սկսում է ամեն ինչ կասկածի տակ առնել` իր հիշողությունը, գործընկերոջը, նույնիսկ իր ողջամտությունը:

Ангел-А

Ֆիլմը սիրային պատմություն է՝ լի կատակերգական ու ֆանտաստիկ տարրերով։
28-ամյա Անդրեն մեծ գումարներ է պարտք Փարիզի մի շարք հանցագործների։ Պարտքը մարելու ժամանակն է, նա ոչինչ չունի, իսկ ոստիկանությունն ու ԱՄՆ-ի դեսպանությունը հրաժարվում են օգնել նրան։
Անդրեն, այլ ելք չունենալով, որոշում է ինքնասպան լինել, սակայն տեսնում է կամրջից Սեն գետը նետվող գեղեցկուհուն ու փրկում է վերջինիս։ Աղջիկն Անդրեին օգնում է գումար հայթայթել ու մարել պարտքերը։

Мальчик в полосатом пижаме

Ըստ իս, ֆիլմը մարդկային հիմարության, պատերազմի դաժանության և երեխայի սրտի իրական մաքրության մասին է: Բրունոյի հայրը ՝ նացիստ, ոչնչացրեց անմեղ մարդկանց ու դրա համար շատ թանկ վճարեց: Ֆիլմը ընկալման համար շատ ծանր է ստացվել: Այն ստիպում է շատ բաների մասին մտածել ու վերաիմաստավորել: Ֆիլմը դիտելիս ուղղակի անհնար է չհուզվել:
  Բրունոն ութամյա գերմանացի տղա է, որն անհոգ ապրում է Բեռլինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով. մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։

Артур и минипуты (1-3 части)

Ֆիլմը պետք է դիտարկել, որպես մի մեծ պատմություն, ես հիացած եմ մինիպուտների հրաշք աշխարհով, որտեղ իրադարձությունները կատարվում են հետաքրքիր ու դինամիկ կերպով:
Ֆիլմը (որը նաև մուլտֆիլմ է) ստեղծվել է գրքի հիման վրա: Գրքի հեղինակը սկզբում սցենարը գրել է ֆիլմի համար, հետո որոշել, որ ֆիլմի սցենարով կարելի է նաև գիրք գրել։ Գրելը տևեց հինգ տարի և բաժանվեց երկու գրքի մեջ։ Վեպը այնքան մեծ տարածում գտավ, որ պլանավորված երկու գրքի փոխարեն գրվեց չորս գիրք։ Բեսոնի խոստովանությամբ՝ վեպի առաջին գիրքը պատմում է իր իսկ մանկության մասին, իսկ Արթուրի կերպարը՝ (մինիպուտի վերածվելուց հետո) դա հենց իր կերպարն է։

Время

Ֆիլմը ձեզ տանում է դեպի հեռավոր ապագա՝ այն ապագա, որի միակ արժույթը ժամանակն է, և մարդիկ դադարում են ծերանալ հենց քսանհինգ տարի հետո: Բայց ամեն ինչ այնքան լավ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Կյանքի հաջորդ տարիները պետք է գնել, և այդ պատճառով հարուստները դառնում են անմահ, իսկ աղքատները, ինչպես միշտ, ստիպված են լինում պայքարել կյանքի համար:
Ֆիլմի գլխավոր հերոսը մեղադրվում է անարդարորեն սպանության մեջ ՝ ժամանակ պահանջելու համար: Գրավելով հարուստներից մեկի դստերը ՝ նա ստիպված է լինում փախչել: Բայց ժամանակի ընթացքում պարզվում է, որ աղջիկը հեռու է պատանդ լինելուց, և նրանք միասին սկսում են պայքարը մարդկանց հետ հավասարության համար:

Մահվան տեսիլ

Չարենցին սկսեցի ճանաչել գրականության դասերից, իհարկե շատ էի լսել, կարդացել, բայց մանրամասների հետ ծանոթացա դասերի ընթացքում: Եվ Չարենցին բացահայտելու ու լիովին ճանաչելու համար որոշեցի դիտել «Մահվան տեսիլ» ֆիլմը:
«Մահվան տեսիլ»  ֆիլմը նկարահանված է Եղիշե Չարենցի կնոջ Իզաբելա Չարենցի հուշերի հիման վրա: Ֆիլմը պատմում է Ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի հայ մեծերի կյանքի մասին: Կինոնկարում ցույց էին տալիս Չարեցի կյանքի տխուր և ուրախ էջերը, որտեղ յուրաքանչյուր լավ և վատ առիթ նա կիսում էր իր կնոջ` Իզաբելայի հետ: Դեռ մինչև ռեպռեսիաները Չարենցը արդեն հիվանդ էր, բայց դա ամեն կերպ փորձում էր կնոջը ցույց չտալ: Նա փորձում էր երջանկություն գտնել ընտանիքի հետ, քանի որ վերջին տարիներին նրանց ընտանիքի հետ գրեթե ոչ ոք չէր շփվում. վախենում էին:  Եվ այն ժամանակ երբ Չարենցի ընտանիքին դուրս են վռնդում Ծաղկաձորում գտնվող նրանց ամառանոցից, նա բարկացած ժամանակ ասում է բաներ, որոնք հնարավոր է հետագայում կծառայեին հենց իր դեմ:

Розовая пантера

Ֆիլմը շատ պոզիտիվ, դրական, ծիծաղելի ու հետաքրքիր է: Շատերը լսելով ֆիլմի անունը մտածում են որ այն կապ ունի «Վարդագույն հովազը» մուլտֆիլմի հետ, սակայն ֆիլմը դիտելուց հետո բոլորը իրենց կարծիքները փոխում են:
Ֆրանսիա-Չինաստան ֆուտբոլային խաղում հաղթում են ֆրանսիացիները: Թիմի հաղթանակը նշելու ժամանակ մահանում է թիմի գլխավոր մարզիչը և անհետանում Վարդագույն հովազ ադամանդը, որը հաջողություն էր բերում Ֆրանսիային:
Սպանությունը բացահայտելու համար գլխավոր քննիչը հրավիրում է մի ոստիկանի որ չէր կարողանա բացահայտել այդ գործը ու ժամանակ կշահեր և նա կբացահայտեր սպանությունը ու մրցանակ  կստանար: Հրավիրված ոստիկանը Կլյուզոն էր, որը ստանում է քննիչի պաշտոնը: Օրեր անց մարզիչի ընկերուհին գնում է Ամերիկա: Կլուզոն հետևում է նրան սակայն օգտակար ոչինչ չի գտնում: Վերադարնալու ճանապարհին նրան ձերբակալում են և բերում Ֆրանսիա որտեղ նա պաշտոնազրկվում է: Սակայն նա չի հանձնվում և շարունակում է փնտրել հանցագործին սակայն գտնում է նրան թէ ոչ կիմանաք երբ դիտեք ֆիլմը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s