Հոգեբանական մուլտֆիլմեր

on

Հոգեբանական մուլտֆիլմեր

Նախագիծը ցանկանում եմ սկսել «Ray Charles & Willie Nelson-Seven Spanish Angels» երգից:
Նախագծի ընթացքում կներկայացնեմ դիտածս մուլտֆիլմերը, կկիսվեմ ստացածս տպավորություններով ու կարծիքներով:
Նախագիծը նաև լավ հնարավորություն տվեց առաջարկել իմ կողմից ընտրված մուլտֆիլմերը, որոնք իրոք արժանի են դիտման:

Моана

«Մոանա» մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ՝ Խաղաղ օվկիանոսի հարավում: Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքն ու ցեղը փրկելու նատակով, ուղևորվում է Խաղաղ օվկիանոս՝ անեծքը ոչնչացնելու համար: Եվ այդ արկածային պատմության մեջ, նրան պետք է օգներ  կիսաստված տրիկստեր Մաուին: Ճանապարհին նրանք հանդիպում են բազմաթիվ խոչընդիտների, պայքարում և հասնում են իրենց նպատակին:

Тайна Коко

«Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմը բարդ և խորիմաստ է, քան թվում է առաջին հայացքից։ Ըստ իս, մուլտֆիլմը դիտողին ավելի մարդկային է դարձնում։
Մուլտֆիլմը պատմում է 12-ամյա Միգել Ռիվերայի մասին, որը ծնվել է մեքսիկական գյուղում՝ կոշկակարների ընտնիքում։ Նա երազում է դառնալ այնպիսի երաժիշտ, ինչպիսին իր կուռքն է՝ Էռնեստո դե լա Քրուզը։ Սակայն Ռիվերաների ընտանիքում երաժշտությունը արգելված է և անեծք է համարվում, քանի որ Միգելի մեծ պապը ընտանիքին լքել էր հենց ա՛յդ պատճառով: Չնայած բոլոր խոչընդոտներին, տղան դիմում է ռիսկային քայլերի՝ իր նպատակին հասնելու համար:

Храбрая Сердцем

Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին շոտլանդացի էր, ով արդեն հասունացել էր ու թագուհին՝ նրա մայրը, որոշում է ամուսնացնել աղջկան: Հերոսուհին սկսում է ընդդիմանալ, քանի որ ազատամիտ էր և ցանկանում էր կյանքը վայելել, այդ իսկ պատճառով դիմում է կախարդանքի օգնությանը՝ ամուսնութունը կանխելու նպատակով:
Մուլտֆիլմում գլխավոր հերոսուհին շատ էր խնձոր ուտում, ինչը պայմանավորված էր նրանով, որ մուլտֆիլմը նվիրված էր Սթիվ Ջոբսին: Նաև այդ պատճառով մուլտֆիլմի հերոսներից մեկը անվանվել է Macintosh (Macintosh-ը՝ «Apple» ֆիրմայի կողմից արտադրված առաջին համակարգչի անունն է, որն առաջացել է խնձորի տեսակից):

Ральф (часть 1)

Ральф против интернета (часть 2)

Բոլորս էլ ժամանակին խաղացել ենք տեսախաղեր և ունեցել սիրելի հերոսներ: Բայց պատկերացրեք, որ բոլոր հայտնի խաղերի հերոսները ապրում են մի աշխարհում: Ռալֆն իր խաղում բացասական հերոս էր, որի պատճառով էլ նրան չէին սիրում: Եվ նա որոշում է գնալ ու բոլորին ապացուցել, որ դրական կերպար է: Ռալֆը ճամփորդում է տարբեր խաղերով, որպեսզի կարողանա օգնել որևէ մեկին, բայց  նրա մոտ միշտ ինչ-որ բան սխալ է ստացվում: Երկար ճանապարհորդելուց հետո հանդիպում է մի աղջկա, որն ուներ խնդիրներ և Ռալֆը փորձում է նրան օգնել: Ի դեպ, մուլտֆիլմի ռեժիսորը Ռիչ Մուրն է, որը հանդիսանում է նաև   «Սիմփսոններ» և «Ֆուտուրամա» մուլտֆիլմերի հեղինակը: Մուլտֆիմի կարգախոսն է՝ «Լավ ընկերները պետք է շատ լինեն»։

Головоломка

Դիմացինի հետ խոսելիս երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչ է կատարվում նրա գլխում: Եթե ոչ, ապա այս մուլտֆիլմի հեղինակները ո՛չ միայն պատկերացրել են դա, այլև փոխանցել են իրենց պատկերացումներն էկրանին: Մուլտֆիլմ, որում մարդկային հույզերի ու զգացմունքների աշխարհը ներկայանում է փոքրիկ կերպարների տեսքով և բացահայտում, թե ինչն է առաջնորդում մարդուն այս կամ այն իրավիճակում, նաև սովորեցնում է ճիշտ կառավարել ներսում գտվող հույզերը:
Մուլտֆիլմը ստեղծվել է Փիթ Դոկթերի յուրօրինակ մտահղացման հիման վրա: Իրադարձությունները տեղի են ունենում 11-ամյա Ռայլի Անդերսոնի գլխում, որտեղ կան հինգ զգացմունքներ՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը։
Մուլտֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Корпорация монстров (часть 1)

Университет монстров (часть 2)

«Հրեշների կորպորացիա» մուլտֆիլմն ունի հետաքրքիր սյուժե, որն էլ ստիպում է նայել ու չկտրվել մուլտֆիլմից: Շատ հաճախ ծնողներն արգելում են նայել մուլտֆիլմը, քանի որ համարում են սարսափ ֆիլմ, բայց տեղյակ չեն, որ մուլտֆիլմն ունի դրական, պոզիտիվ ու հետաքրքիր սյուժե, որն էլ կարող է նպաստել երեխային վախերը հաղթահարել:
   Զուգահեռ իրականության մեջ է գտնվում Մոնստրոպոլիս քաղաքը, որը բնակեցված է հրեշներով: Իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու համար, հրեշներն օգտագործում են երեխաների ճիչերը: Այդ իսկ պատճառով Մոնստրոպոլիսում գործում է մի ձեռնարկություն՝ «Հրեշների ֆաբրիկա»-ն, որտեղ հատուկ դռների միջոցով հրեշները մտնում են երեխաների սենյակներ, վախեցնում են նրանց և ստանում էլեկտրաէներգիա: Բայց ոչ ոք պատկերացում անգամ չուներ, որ մուլտֆիլմը կավարտվի հետաքրքիր ու դրական ձևով:

Зверополис

Զվերոպոլիսը քաղաք է, որը կառուցվել է կենդանիների կողմից: Այն բաժանված է մի քանի ոլորտների, որոնք վերարտադրում են բնական կենսամիջավայրի պայմանները:
Ջուդի Հոփսը երիտասարդ նապաստակ է, ով մեծ նապաստակ ունի՝ գնալ Զվերոպոլիս քաղաք ու աշխատել ոստիկանությունում, և շուտով նա կպարզի, թե որքան դժվար է մրցակցել մեծ և ուժեղ կենդանիների հետ: Չնայած առաջացող խոչընդոտներին, Ջուդին վճռական է ու ցանկանում է ապացուցել, որ ինքը ինչ-որ բանի արժանի է: Այս արկածային պատմության ընթացքում, Ջուդին ձեռք է բերում մի ընկեր, ում անունը Նիկ է: Նիկը  խարդախ աղվես է, ով հարկերից ու պատասխանատվությունից խուսափելու համար, ստիպված է լինում համագործակցել նապաստակ-ոստիկանի հետ: Նրանք հանդիպում են շատ խնդիրների և միասին փորձում են հաղթահարել:

Дети, которые гонятся за потерянными голосами

Children who chase lost voices (նաև անգլերեն լեզվով)

Մուլտֆիլմն ունի աստվածային գեղեցկություն, և՛ սյուժեն, և՛ հերոսները, ուղղակի հիանալի են:
Մուլտֆիլմը սովորեցնում է ապրել, ձգտել ու հասնել ինչ-որ բանի, չվախենալ մահից, փորձել շարժվել առաջ… Կյանքը չի կանգնում, պետք է վայելել այն, քանի որ դա տրվում է մեկ անգամ, և դու չես կարողանա ունենալ երկրորդը. ի վերջո, կյանքը այնքան կարճ է…

Наруто

«Նարուտո» մուլտսերիալը երևի բոլորն էլ դիտած կլինեն, կամ եթե չեն դիտել, ապա գոնե լսած կլինեն: Այս երկար, ճապոնական մուլտսերիալը, ուղղակի հաճույք է պատճառում դիտելիս, յուրաքանչյուր սերիայից, հատվածից, գոնե մի բան կսովորեք:
  Այն պատմություն է դեռահաս նինջայի՝ Նարուտո Ուզումակիի մասին, ով ձգտում է, որ շրջապատը ճանաչի ու ընդունի իրեն։ Նարուտոյի երազանքը Հոկագե դառնալն է՝ մարդ, ում ամբողջ գյուղն ընդունում է որպես առաջնորդ և ուժեղագույն նինջա։
  «Նարուտո» մուլտսերիալի բոլոր գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը սոցիալ-քաղաքական կառուցվածքով հիշեցնում է ֆեոդալական Ճապոնիային։ Պետությունները զարգանում են որպես ինքնուրույն միավորներ, ու ղեկավարվում են ֆեոդալ-Դայմյոների կողմից։ Յուրաքանչյուրում կան տարբեր տեղերում թաքնված գյուղեր՝ նինջաների բնակավայրեր, որոնք արդեն ղեկավարում են անկախ Քագեները։ Անիմեում՝ Կրակի երկրի Դայմյոն ու Քագեն դիտարկվում էին որպես երկու թագավորներ, ովքեր խանգարում են միմյանց։ Սակայն վերջում հերոսները եկան այն եզրակացության, որ իրական թագավորը դեռ չծնված երեխաներն են…

Унесённые призраками

Ճապոնական մուլտֆիլմը(անիմե) պատմում է մի աղջկա մասին, ով իր ծնողների հետ տեղափոխվում է նոր տուն: Ճանանապարհը կորցնելով, նրանք հայտնվում են տարօրինակ, ամայի մի քաղաքում, որտեղ նրանց սպասում է մի հոյակապ խնջույք: Ծնողները ագահորեն ցատկում են ուտելիքի վրա, վերածվում են խոզերի՝ դառնալով չար կախարդուհի Յուբաբայի բանտարկյալները: Այժմ, լինելով կախարդական արարածների և խորհրդավոր տեսիլքների աշխարհում, աղջիկը պետք է պարզի, թե ինչպես կարելի է ծնողներին փրկել՝ նենգ ծեր կնոջ կախարդությունից:

Ходячие замок

Ճապոնական մուլտֆիլմը(անիմե) հիմնված է բրիտանացի գրող՝ Դիանա Վյննե Ջոնսի «Հաուիյի քայլող ամրոցը» նովելի վրա: Մուլտֆիլմը պատմում է Սոֆի անունով աղջկա մասին, ով իր քրոջը այցելելու ճանապարհին, հանկարծակի հանդիպում է Հաուիյ անունով մի կախարդի, ում հետապնդում էին «Անապատի Վհուկի» գործակալները: Արդյունքում նրանք փախնում են նրանցից՝ շնորհիվ Հաուիյի կախարդանքի, բայց այդ նույն երեկո, Սոֆիի մոտ է գալիս այդ վհուկը՝ պահանջելով նրան ասել Հաուիյի տեղը, և չստանալով պատասխան՝ կախարդանքով ծերացնում է նրան: Դեպքերի դասավորությամբ՝ Սոֆին քաղաքից հեռանալով, գտնում է Հաուիյի քայլող ամրոցը և դառնում այդ ամրոցի մաքրուհին:
Մուլֆիլմը իրենից ներկայացնում է ստիմպանկ, ֆենտեզի և արկածային ժանրերի հինալի խառնուրդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s