
Հասարակագիտության այս հանձնարարության շրջանակներում, որոշեցի խոսել հասարակության խտրական վերաբերմունքի մասին, քանի որ այդ երևույթը լայն տարածում ունի Հայաստանում:
Ցավո՜ք, հասարակության մեջ, որտեղ ապրում ենք, կան շատ սահմանափակ մտածելակերպով, կարծրատիպերով, կարծիքներով մարդիկ, ովքեր չեն ընդունում ու խտրականություն են դնում մարդկանց մեջ: Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում շարժվել հասարակության թելադրանքով, հագնում են, լսում են ու անում են այն ամենը, ինչ իրենց է դուր գալիս, արժանանում են հասարակության կողմից «գեղեցիկ» խոսքերի, կարծիքների ու քննադատությունների:

Եթե մարդն ունի արտասովոր ոճ, ունի ներկած կամ կտրած մազեր, քայլում է ուղիղ կամ ծուռ, վտահ կամ անվստահ, ունի մեծ քիթ, ականջ, բերան, աչք, բարձրահասակ է կամ ցածրահասակ, գերազանցիկ է կամ ծույլիկ, հագուստը երկար է կամ կարճ, լայն կամ նեղ և այսպես շարունակ. բոլոր այս երևույթները արժանանում են քննադատության, հոգով աղքատ, տգետ մարդիկ սկսում են վիրավորել, խտրականություն դնել և այլն: Եվ հիմնականում դրանք ասում ու անում են այն մարդիկ, ովքեր թերի են, չունեն ինքնաքննադատ վերաբերմունք սեփական անձի հանդեպ և փորձում են ուրիշներին վիրավորելով՝ ինքնահաստատվել, մտածելով, որ ուրիշներին վատաբանելով իրենք իրենց բարձրացնում են:
Ուղղակի կցանկանայի, որպեսզի մարդիկ կարողանային իրենց կարծիքները պահել իրենց մեջ, ու նաև հասկանային, որ բոլորս էլ տարբերվող ենք, բայց հավասար…
