Հանձնարարությունը կատարել եմ Նելլի Միսկարյանի հետ։

Որոշեցինք ընտրել այս թեման, քանի որ նախ արդիական է, հետո մենք ականատեսներն ենք եղել, և ինչ-որ չափով մասնակցություն ենք ունեցել ու կկարողանանք արտահայտվել այս թեմայի շուրջ: Այս նյութում չենք քննարկելու մեր քաղաքական դիրքորոշումներն ու հեղափոխության սկսվելու պատճառները, այլ փորձելու ենք ստանալ դրական ու հետաքրքիր նյութ, իսկ թավշյա հեղափոխությանը կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ այստեղ:

Այս հեղափոխությունը հայկական ներքաղաքական կյանքում և միջազգային ասպարեզում ստացավ «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումը, որը հետագայում բավական մեծ տարածում ունեցավ։ Ըստ որոշ քաղաքական վերլուծաբանների, իրականում դա հեղափոխություն էր, որն ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով, այլև՝ ավելի հեռուն գնացող հետևանքներով:

Եվ այսպիսով այս հեղափոխությունը լայն տարածում ունեցավ, որի շնորհիվ Հայաստանը ինչ-որ չափով ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց: Ունեցավ դրական արձագանքներ ու գրեթե անվերապահ աջակցություն ստացավ աշխարհասփյուռ տասներկու միլիոնանոց հայության կողմից։ Հատկապես ակտիվ էին ամերիկահայ, ֆրանսահայ, իսպանահայ համայնքները։
Հեղափոխության ալիքը եկավ ու մարդկանց նոր երկրի տեսլական պարգևելուց զատ՝ տվեց նաև նոր հումորներ ու խորհրդանիշեր։ Թավշյա հեղափոխությունը մարդկանց տվեց «դուխ» ու ամուր կամք՝ առաջ գնալու ու նոր հաղթանականեր գրանցելու համար։


«Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։»
Սերժ Սարգսյան, Ապրիլի 10, 2014թ․
