Քեզ թաղել եմ…

on

Քեզ թաղել եմ… Չնայած ո՛չ, չեմ թաղել, այլ ուղղակի փորձում եմ թաղել, ինձ հուսադրելով, որ վերջին թաղումն է, բայց ավաղ դու գալիս ես նորից։ Քեզ թաղում եմ անիմաստ տողերի մեջ, որոնք գրում եմ թղթի վրա ու էջը թերթում, բայց ո՛չ, ո՛չ ու էլի ո՛չ, դու չես ցանկանում հեռանալ, գնացել ես, բայց մեկ է, մասնիկներդ հոգումս են ու ինձ հանգիստ չեն տալիս։ Այն հուշերը, պահերը, մայրամուտները, որոնք վայելել ենք միասին, վերացան րոպեների ընթացքում… Չեմ սիրում արթնանալ, չնայած չէ, երևի չեմ սիրում քնել, քնել ինձ հուսադրելով, որ կարթնանամ ուրիշ աշխարհում, աշխարհում, որտեղ չկաս դու ու քո նման մարդիկ, չկան մարդիկ, կամ միայն ես… Ավա՜ղ, արթնանում եմ նույն անկողնում, նույն անձրևային մռայլ եղանակը, նույն օրը, նույն մարդիկ, նույն նախաճաշը… Հոգնել եմ ուղղակի հոգնել, ցանկանում եմ ապրել առանց քեզ, առանց հուշերի, առանց մարդկանց, առանց խնդիրների, մի՞ թե բարդ բան է ուզածս, ո՛չ գումար եմ ուզում, ո՛չ շռայլ կյանք, ո՛չ առողջություն, ո՛չ ընկերներ՝ միայն հանգիստ կյանք առանց քեզ, առանց մարդկանց, առանց…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s