Հետաքրքիր փաստեր և վարկածներ «Սասնա ծռեր» էպոսի

on

«Սասնա ծռեր» էպոսը ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Ի դեպ, Սասունցիները, որոնց հայրենիքում էլ ծնունդ է առել ազգային էպոսը, ինչպես բոլորս գիտենք, առանձնանում և աչքի են ընկնում իրենց հայրենիք սիրելով, պաշտելով և նաև իրենց համառությամբ: Հաճախ անգամ ասում են, որ նրանք մի քիչ «ծուռ» են: Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով: Ինձ համար նաև շատ կարևոր փաստ կարողացա իմանալ, կարծում եմ յուրաքանչյուր էպոսի կարևոր մի մաս, այսինքն իմացա, որ «Սասնա ծռեր» ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Եթե նկատել եք, էպոսի հերոսները անգամ կապ ունեն իր պետականության խորհրդանիշի, այսինքն՝բերդի հետ: Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը: Այդ ամենը նրանք անում են պարիսպներով և բերդով՝դրանց կառուցումով: Հիմա իմանանք, թե ի՞նչ են նշանակում այն պատմական իրադարձությունները, որոնք կատարվում են էպոսում:

Սասնա ծռերում գործող անձանց անունները

Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:«Սասնա ծռեր» էպոսը իրականում հսկայական նշանակություն ունի հայերի համար, քանի որ այդ էպոսում նկարագրվում և պատկերվում է հայերի ողջ կյանքը, ապրելակերպը, առօրյան…

Մհեր Սասունցին մենամարտում է առյուծի հետ

«Սասնա ծռեր» էպոսը ստեղծել է մի ժողովուրդ, որը քրիստոնեական մեծ ավանդույթներ ունի: Քրիստոնեությունը Հայաստանում տիրապետում է դեռևս 4-րդ դարից սկսած և հարյուրամյակների ընթացքում, մինչ էպոսի ստեղծվելը, քրիստոնեությունը մեծ հետք է թողել ժողովրդի գիտակցության մեջ: Աստվածաշնչյան պատմությունները,   քրիստոնե-ական շատ գաղափարների հետ միասին, մտել են այդ հավատով ապրող ժողովրդի առօրյա և  դրանց ազդեցությունը էպոսում բացառելն անհնար է: Ճիշտ է, կրոնն սկսել էր արմատանալ ու հաստատվել հայերի կյանքում, կենցաղում և գիտակցության մեջ, սակայն մինչ այդ եղածը՝ հեթանոսությունն էլ  չէր մոռացվել: Էպոսի կերպարներից շատերն են գնում, նույնանում իրենց հեթանոսական սկզբին: «Սասնա ծռերի» հերոս Մհեր-Միհրը փակված է «Ագռավու քար» կամ «Ակռփու քար» կոչված քարաժայռում, որ ժողովրդական ստուգաբանության համաձայն այդպես է կոչվում, որովհետև Մհերի նետից վիրավոր խոսող ագռավն է նրան այդտեղ առաջնորդել. «Ինչ ագռավ մտավ էնտեղ, էն դիմաց կասին Ագռավու քեար»:
Կա այսպիսի հետաքրքիր և զարմանալի մի փաստ, որ «Սասնա ծռերի» մյուս հերոսները ևս ծագում են ուրարտական մեծ աստվածների կերպարներից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s