Հաց

on

Քանի որ հաց թխելու համար անհրաժեշտ է վառարան, իսկ մեր վառարանը անսարք վիճակում է, ես որոշեցի պատրաստել հետաքրքիր տեղեկություններով նյութ, որը կօգնի տեղեկացված լինել հացի՝ ո՛չ միայն օգտակար լինելու մասին, այլև նրա շուրջ պտտվող լեգենդների մասին: Հույս ունեմ, որ նյութը օգտակար ու հետաքրքիր կլինի:

Հացի ստեղծման պատմությունը

Դեռևս միջին քարի դարում մարդն օգտագործում էր վայրի հացահատիկային բույսերի՝ ջրում փափկացրած հում հատիկները: Հետագայում հատիկը մանրատել են, ավելի ուշ մանրատել են նախապես բովելուց հետո: Ենթադրվում է, որ թթվեցրած խմորից հացի պատրաստման եղանակը հայտնագործել են Հին Եգիպտոսում: Առաջին հացը, ըստ լեգենդի, պատահաբար է ստացվել: Մի հին եգիպտացի պատրաստվում էր իր համար ավանդական բլիթ թխել, սակայն հոգնել էր եւ քնել` վառարանում մոռանալով ջրով խառնված ալյուրը: Առավոտյան նա նախաճաշ պատրաստեց այդ ստացված զանգվածով եւ դրա փափուկ համն ապշեցրեց նրան: Այդ պահից սկսած` հացը սկսեց ճամփորդել մայրցամաքներով:

Հայկական հաց: Տեսակներ: Պատմություն: Ավանդույթ

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռեւս մ. թ. ա. III–II հազարամյակներում: Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին թոնիրներում: Մի շարք գիտնականներ (գերմանացի Ալեքսանդր Համբոլդտը եւ ուրիշներ) ցորենի բուն հայրենիքը համարում են Հայաստանը, որն աշխարհում մրցակից չունի վայրի ցորենի միահատ եւ երկհատ տեսակների հարստությամբ (մինչեւ 20 տեսակ): Դա են հաստատում Շենգավիթի, Մոխրաբլուրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները, պահեստարաններում հայտնաբերված հացահատիկային մթերքները: 1948 թ. կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Արարատյան թագավորության խոշոր աղացած կորեկի ալյուրից թխած ձվաձեւ, հաստ պատերով, կենտրոնում անցք ունեցող հացի մնացորդներ: Ըստ հայկական հավատալիքի՝ հացահատիկի առաջին արտերն եղել են Մասիսի լանջին, հացահատիկի աստվածուհի Աշորան առաջինն է նկատել դեղնահասկ ցողունները և մարդկանց սովորեցրել հաց ուտել:

Ցորենի մշակմանն անցնելուց հետո, հայերը նախորդ օրը հունցած խմորից մի փոքր
(թթխմոր) խառնել են նորահունց խմորին եւ թողել են, որ թթվի: Թխելուց առաջ մի փոքր խմոր են դրել մի կողմ` հաջորդ օրվա թթխմորի համար:

Բոլոր տեսակի հացերը թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Դատարանում հայերը երդվել են հացով, քանի որ այն սուրբ է կապված Աշան գյուղի Արշարունիք
Աշարունիք) գավառի անունները: Ցորենի դաշտը կոչվում է աշորա, ըստ հայկական մի ավանդազրույցի նաեւ Աշորոյի անվանումից են ծագել Շիրակ եւ Շարուր դաշտերի անվանումները:

Ցորենի մշակմանն անցնելուց հետո, հայերը նախորդ օրը հունցած խմորից մի փոքր
(թթխմոր) խառնել են նորահունց խմորին եւ թողել են, որ թթվի: Թխելուց առաջ մի փոքր խմոր են դրել մի կողմ` հաջորդ օրվա թթխմորի համար:
Բոլոր տեսակի հացերը թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Դատարանում հայերը երդվել են հացով, քանի որ այն սուրբ է համարվել: Հացով երդվել են այն ենթադրությամբ, որ դրժողը կզրկվի նաեւ գլխավոր սննդից` հացից:
Հաց թխելիս օգնության են հրավիրել հարեւան, մեծ մասամբ ազգական կանանց` փոխադարձ օգնելու պարտավորությամբ կամ գյուղի չքավոր կանանց, որոնք դրա համար վարձատրվել են թխած հացով:
Առաջին թխած հացը տվել են չքավորներին կամ բարեկամներին: Հակառակ դեպքում տանտիրոջ առաջին կինը կմեռներ, եւ նա այնուհետեւ մի քանի կին կփոխեր: Հացը գետնին գցելը մեղք է համարվել, հացը չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի՝ թանկություն կընկնի:
Թոնրից հանած առաջին հացն ուղարկվել է այն տունը, որն հիվանդ ունի: Հացը տեսնելով` հիվանդն ուժ էր առնում ժամ առաջ ապաքինվելու համար: Հայերը սուրբ են համարել թոնիրը: Գրեթե բոլոր գյուղերում թոնիր շինելիս կանչել են քահանային, որպեսզի օրհնի: Թոնրին առաջին մեծարանքն են մատուցել նորապսակները, դեմքով դեպի արեւելք թոնրի առջեւ ծնկի գալով` ընդունել են նահապետի օրհնանքը:

Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ` լավաշը, բլիթը (մանրիկ — մանրիկ հաց), գարեհացը, գուկարը, ժենգյալովը, անեկը (անթթխմոր հաց), բոկեղը, բոքոնը (ուռուցիկ ու հաստ կամ կլոր բլիթանման հաց), դոնը կամ դոնիկը (երկարաձեւ բոքոն հաց), թերունը, թալուկովը (թխում են բուսայուղով, համեմունքներով եւ նռան հատիկներով) զեմպիկը, մատնաքաշը (30 սմ երկարությամբ, մատներով գծեր քաշած հաց), բաղարջը (չթթված խմորից թխած հաց), փուռնիկը (վերեւը կլոր, ներքեւը տափակ, կրակախառն մոխրի վրա թխվող հաց), ալրեփշրիկը (փուռնիկի մեկ այլ տեսակ), բիշին (կտավատի յուղի կամ այլ բուսայուղի մեջ եփած թթխմորով հաց), զանգակը, ճաթը (կորեկի կամ
եգիպտացորենի հաց), խորիսխ մեղուն (յուղով եւ մեղրով թխած հաց), կոլոճը, նկանակը (կլոր հաց, բլիթ), նողլը, կուտհացը, կլիկը (կլոր հաց), կողին, կոկուծը, կորեկհացը, պանը (փափուկ հաց), պաստաճիկը, ճռճռուկովը (թխում են ճռճռուկով, բուսայուղով եւ համեմունքներով) պուռման, տողիկը, բմբոշը, հուսքը, խաշխաշովը, խլրտիկը, կթնահունցը, մղրահունցը, պանը, տամպուզը, բլիթը (թխվում է կաթով մածնով եւ յուղով), կրկենը (ջրաղացում` մոխրի վրա եփած հաց), կուտանան (թոնրի մոխրի մեջ ընկած թխված հաց), ճղրտակը, ճաղը (ոլորված եւ հյուսված հաց) ճմուռը (տաք յուղի մեջ բրդած նոր թխած հաց), սաջին կամ իծիմորեն (թխվում է սաջի վրա), յուխան (սաջի վրա թխվող լավաշ), սոմին, շրեշովը (թխվում են բուսայուղով եւ համեմունքներով), շոթը (երկար հաց), եղինջովը, քոմբան (թխվում է ջրաղացի տաք քարի վրա), ըղըճրովը (երկու կողմը սոխ քսած տաք հաց), քուլիճան, պահոց քուլիճան, պիտեն, բեսմետը, փարայովը, փափուճը և այլ բազմաթիվ տեսակներ:
Անտառային շրջանների գյուղերում կլոր հացը կոչվում էր «բոմբ», հին հայերը այն անվանել են «պան»: Նույնպիսի հացը, բայց ավելի հաստ՝ անվանվել է «շավթ» կամ «շոթ» , որը «շոթի» ձեւով պահպանվել է վրացիների մոտ:

Մեկ այլ ավանդույթի համաձայն հնում հացը մկրատով չեն կտրել, այլ կիսել են ձեռքով, որպեսզի չկորցներ տունը առատ պահելու իր «կարողությունը»։ «Հացը ինչ– որ բանով կտրելը», ըստ ժողովուրդների հավատալիքի, նշանակել է «մարդուն զրկել հարստությունից»։ Մեղք է հացը գետնին գցելը, նրա վրայով քայլելը կամ էլ գետնի վրա հացի փշրանքներ թողնելը (համարվում էր, որ հատակին չար ոգիներ են վխտում, որի վրա հացը չէր կարող ընկնել)։ Հացը, գետնից վերցնելով, համբուրում էին, հացով էլի երդվում։ Այսօր, իհարկե, այս ամենն ընկալվում է լոկ միայն ավանդազրույց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s