Մատիտեղ

on

Միամյա խոտաբույս Է, պատկանում Է մատիտեղազգիների ընտանիքին: Արմատն առանցքային է, ճյուղավորված: Բույսը սովորաբար սողացող է լինում, 15-50 սմ երկարությամբ, ճյուղավորված ցողունով: Տերևները մանր են, էլիպսաձև կամ գծանշտարաձև, սրածայր կամ բութ, համարյա նստադիր, հերթական դասավորված խիտ ճյուղավորված ցողունների վրա` մինչև գագաթը: Ծաղիկները կանաչավուն են կամ վարդակարմրավուն, հասարակ, հնգանդամանի, հիմքի մոտ միակցված ծաղկապատյանին: Առէջները ութն են, վերևի սերմնարանով և երեք սյունիկներով: Պտուղը եռաբուն է, երկարավուն, անփայլ, շագանակագույն, անհարթ: Ծաղկում է գարնան վերջից մինչև ուշ աշուն: Քիմիական բաղադրությունը: Շտապղպեղի վերգետնյա մասը պարունակում է դաբաղանյութեր, ասկորբինաթթու, խեժանյութեր, կարոտին, ֆլավոնոիդ` ավիկուլյարիին: Արմատները պարունակում են օքսիմեթիլանտրախինոն, սիլիկատներ, տանին, մոմանյութեր, ճարպեր, քիչ քանակությամբ լորձանյութեր և շաքար: Օգտագործման եղանակը: Բժշկության մեջ օգտագործել են բույսի վերգետնյա մասը և արմատները: Բուլղարական բժշկության մեջ ծտապղպեղն օգտագործել են արգանդի, ստամոքսաղիքային ուղու արյունահոսությունների, դիզենտերիայի, լուծի, լեղաքարային հիվանդության, ձգձգվող վերքերի բուժման համար: Հայկական բժշկության մեջ ծտապղպեղն օգտագործել են մարսողական ուղու խոցերի, ներքին արյունահոսությունների, լուծի, դիզենտերիայի, ձգձգվող վերքերի, սննդախանգար խոցերի, միզաքարային հիվանդության բուժման համար: 1. 20 գ թարմ ծտապղպեղն աղալ, վրան ավելացնել 300 մլ եռացրած ջուր, թողնել 30 րոպե, ապա քամել և օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ հետո, 100-ական գ խմել` ստամոքսի, աղիքների, արգանդի արյունահոսությունների, ստամոքսաղիքային ուղու խոցերի, դիզենտերիայի, լուծի, միզաքարային հիվանդության, մարսողական ուղու բորբոքումների բուժման համար: 2. Թարմ ծտապղպեղն աղալ և դնել ձգձգվող վերքերին, սննդախանգար խոցերին, թարախաբշտիկներին` դրանց բուժման համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s