Հարության ծաղիկ (Անթառամ)

on

Հին ժամանակներում համարում էին, որ անթառամի մեջ վերաբնակվում է մահացած մարդու հոգին, որպեսզի շփվի իր ազգականների եւ մտերիմների հետ։ Անթառամ ծաղիկները կյանքի շարունակականության խորհրդանիշն են։

Helichrysum arenarium – անթառամ, ավազուտի անմեռուկ, Հարության ծաղիկ, Սուրբ Կարապետի ծաղիկ, ոսկարեգ, արեւոսկի, ըպրրՎպՐՑվՌՍ։ Վերջին երկու անվանումները համահունչ են բույսի հունարեն անվանմանը Helios` արեւ եւ chrysos` ոսկի։ Անվանումը կապված է ծաղկեպսակի ոսկեդեղին-նարնջագույն երանգավորման հետ։

Անթառամը աստղազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի բազմամյա բույս է։ Ցողունը ուղղաձիգ է, 15-30 (երբեմն` ավելի) բարձրությամբ։ Բույսն ամբողջովին թաղիքածածկ է։ Մերձարմատային տերեւները կոթունավոր են, վերինները` նստադիր, ծաղիկները` դեղին, հազվադեպ նարնջագույն, հավաքված են գնդաձեւ զամբյուղներով, ցողունի գագաթին, եւ կազմում են հուրանաձեւ ծաղկաբույլեր։ Բույսի վերին մասը պարունակում է ֆլավոններ, ստերին, խեժ, եթերային յուղ, սապոնին, գլյուկոզիդ, դաբաղանյութ, կարոտին, ասկորբինաթթու, վիտամին K, մոխիր, նաեւ կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ցինկ, քրոմ, ալյումինիում, բոր։ Բույսի մեջ մեծ է սելենի պարունակությունը։ Բույսի խեժանյութը պարունակում է արենարին, որն ունի արտահայտված մանրէասպան հատկություն, դրա թուրմով բուժում են մշակաբույսերը, ծաղիկների թունդ դեղին եփուկով ներկում են կտորեղենը։

Ավանդական բժշկության մեջ անթառամն օգտագործվում է հեպատիտի, ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժման համար, պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, լեղամուղ հատկություններ։ Բույսից ստացվում են դեղամիջոցներ` «ֆլամին», որն օգտագործվում է որպես լեղամուղ միջոց, եւ «Արենարին»` արտաքին օգտագործման համար։

Ժողովրդական բժշկության մեջ անթառամը կիրառվում է նաեւ որպես միզամուղ եւ արյունարգել միջոց։ Բույսի ծաղկաբույլերի եփուկներն օգտագործվում են ստամոքսի խանգարման, երիկամների եւ միզապարկի բորբոքման` սուր ցիստիտի, դժվար միզարձակման, երիկամների անբավարարության պատճառով առաջացած այտուցների, երիկամաքարային եւ կանացի հիվանդությունների եւ այլ դեպքերում։ Անթառամի ծաղիկների թուրմը բարձրացնում է ճնշումը, չունի այլ հակացուցումներ։ Բույսը հատուկ մշակվում է դեղագործական նպատակներով։

Այսրկովկասում, փոքր Ասիայում, Իրանում ավազուտային եւ քարքարոտ հողերի վրա աճում է Անթառամ հայկականը (Helichrysum armenian)։ Իսկ թե ինչու է բույսը կոչվում անթառամ, մենք կիմանանք հետեւյալ առասպելից. «Հնագույն ժամանակներում ճակատամարտում ընկնում են գեղջկուհու ամուսինը եւ որդիները։ Նա հավաքում է բուժիչ բույսերի մի մեծ ծաղկեփունջ եւ ներկայանում հաղթանակ տարած հրամանատարին։

– Ես թույլ եմ տալիս գտնել քո սիրելիներին ողջ կամ մեռած, սակայն դու կթողնես ինձ մոտ քո փնջի կեսը եւ կարող ես փնտրել նրանց` մինչեւ ծաղիկները թառամեն, դրանից հետո բոլորդ կգլխատվեք,- «մեծահոգաբար» ասում է զորավարը։

Կինը անծայրածիր մարտի դաշտում երկար փնտրում է եւ գտնում իր սիրելիներին։ Այդ հրաշալի ծաղիկները դեղին, նարնջագույն, սպիտակ եւ վարդագույն անթառամներն էին, որոնք նույնիսկ ցողունից կտրելուց հետո էլ երկար ժամանակ պահպանել էին իրենց գույնը, փայլը եւ ձեւը։ Հրամանատարը ազատ է արձակում գերիներին»։

Ա. Ամասիացին անթառամի բուժիչ հատկությունների վերաբերյալ գրել է. «Այդ բույսի եւ գինու եփուկը միզամուղ հատկություն ունի, բուժում է մրսածությունը։ Օգնում է ամեն տեսակ կենդանիների կծածի եւ ոսկրացավի դեպքում։ Իսկ եթե դնեն հագուստ մեջ, ցեցը մոտ չի գա»։

Դեղատոմսեր

Տիբեթյան երիտասարդացնող միջոց (Ք.հ. 4-րդ դար). Վերցրեք 100-ական գրամ անթառամի (Helichrysum arenarium), երիցուկի ծաղիկները, կեչու բողբոջը, 80 գրամ սրոհունդի խոտը։ Բոլորը մանրացրեք մսաղացով, խառնեք եւ պահեք ապակե տարայի մեջ, մութ, հով տեղում։ Երեկոյան 1 ճ/գ հումքը 20-30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Քնելուց առաջ գոլացրեք թուրմը, ավելացրեք 1 թ/գ մեղր եւ խմեք, որից հետո ոչինչ չի կարելի ուտել կամ խմել։ Առավոտյան խմեք նույն ձեւով մնացած թուրմը, մեկ ժամ անց նախաճաշեք։ Բուժումը շարունակեք մինչեւ հումքի վերջանալը (ընդամենը 380 գրամ), անհրաժեշտության դեպքում կրկնեք հինգ տարի անց։ Լեղաքարային հիվանդության դեղաբույսերի միջոցով բուժման ընթացքում` առաջին 10-12 օրերի ընթացքում հնարավոր է վիճակի սրացում, որը կապված է մանր քարերի եւ ավազի դուրսբերման հետ։

Բուժման ժամանակ անհրաժեշտ է բժշկի հսկողությունը։

– Մանրացրեք եւ խառնեք հազարատերեւուկի խոտը, անթառամի ծաղիկը, խաշնդեղի արմատը (5։3։2)։ Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք օրը 1 անգամ` ընթրիքից առաջ։ Արդյունավետ միջոց է նաեւ փորկապության դեպքում։

– Խառնեք տորոնի ( Rubia tinctoria) գունարմատը, դաղձի տերեւը, օշինդրի խոտը, անթառամի ծաղիկը, բեկտենու կեղեւը, խատուտիկի արմատը (4։1։1։1։1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, հովացրեք, խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։

– Խառնեք բեկտենու կեղեւը, հոռոմ-սամիթի պտուղը, հազարատերեւուկի խոտը, անթառամի եւ վաղենակի ծաղիկները, դաղձի տերեւը (2։2։2։1։1։1), հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Բաժանեք 2 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։

– Խառնեք անթառամի ծաղիկները, մատիտեղ թռչնի եւ սրոհունդի խոտերը, երիցուկի ծաղիկը, բեկտենու կեղեւը (4։3։2։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 1 լ սառը զտված ջուր։ Թրմեք 10 ժամ, որից հետո եփեք 10 րոպե, քամեք։ Բաժանեք 5 մասի, խմեք սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։

Լուծի դեպքում

– Խառնեք հավասար քանակությամբ անթառամի ծաղիկը, սրոհունդի եւ առյուծագու խոտերը, դաղձի տերեւը։ Հումքի 1 ճ/գ-ն 4-5 ժամ թրմեք 200 մլ սառը ջրի մեջ։ Բաժանեք 2 մասի, քամեք, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

– Խառնեք հավասար քանակությամբ անթառամի եւ վաղենակի ծաղիկները, խնկածաղկի խոտը, տերեփուկ կապույտի ծաղիկը (4։4։3։2)։ Թրմեք 4-5 ժամ 200 մլ ջրի մեջ, քամեք, բաժանեք 3 մասի, գոլացրեք, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

– 2 ճ/գ անթառամի ծաղկին (կամ 1 ճ/գ մանրացրած) ավելացրեք 200 մլ եռջուր, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, ընթացքում մի քանի անգամ խառնեք։ Քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

– Խառնեք սամիթի պտուղը, դաղձի տերեւը, ալոճի պտուղը, անթառամի եւ երիցուկի ծաղիկները (3։3։2։2։1), հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։

– Խառնեք հավասար քանակությամբ առյուծագու խոտը, վաղենակի, անթառամի ծաղիկները։ Հումքի 1,5 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, եփեք 10 րոպե, բաժանեք 6 մասի, խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 20րոպե առաջ։

Օգտակար խորհուրդներ

– Լեղաքարային հիվանդության դեպքում մինչեւ դեղամիջոցի ընդունելը առավոտյան կերեք թթվասերով կամ բուսայուղով խառնած մանրացրած գազար, կամ մեղրի հետ խառնած խաշած դդում կամ թարմ ելակ։

– Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում առավոտյան խմեք 100-150 մլ գոլ կաթ եւ կերեք 15-20 գ մեղր։ Ուտել կամ խմել կարելի է միայն 4 ժամ հետո։

Լեղամուղ միջոց

Խառնեք եգիպտացորենի մազմզուկները, կծոխուրի տերեւները, անթառամի ծաղիկները, համեմի պտուղը (2։2։3։3)։ Հումքի 2 թ/գ-ն 20 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց հետո։

Լսողական նյարդի նեւրիտ

Խառնեք հավասար քանակությամբ մատուտակի, ռադիոլա վարդագույնի, զարմանազան երկնագույնի (Polemonium caerleum), քաջվարդի արմատները, գայլուկի կոնը, անթառամի ծաղիկները։ Հումքի 1 ճ/գ-ն 4-6 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ ջերմապահում։ Քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Միաժամանակ յուրաքանչյուր ականջի մեջ կաթեցրեք 2 կաթիլ։ Բուժման ժամկետը` քսան օր։ Հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ գլխուղեղի ցնցումը, արյան շրջանառության խախտումը, տարբեր բնույթի թունավորումները, ինֆեկցիոն հիվանդությունները։ Առաջին նախանշաններն են լսողության անկումը եւ աղմուկն ականջներում։
Որդաթափ միջոցներ

– Խառնեք մեղվամուշկի (Tanacetum) եւ անթառամի ծաղիկները (3։2), հումքի 1 ճ/գ-ին (մանրացրած) ավելացրեք 150 մլ եռջուր, թրմեք 2 ժամ, քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ։ Շարունակեք 3 օր։

– Խառնեք անթառամի ծաղիկը, օշինդրի խոտը, կանեփի սերմը, մեղվամուշկի ծաղիկը (3։3։2։2), հումքի 50 գրամը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք, ավելացրեք 20 գրամ մեղր եւ 40 մլ բռնչի (կալինա) հյութ։ Պահեք սառնարանում, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ։ Բուժման ժամկետը` 4-5 օր։ Նշված միջոցները կիրառվում են կլոր որդերի դեպքում։

– Խառնեք անթառամի ծաղիկը, թրատերեւ ճահճայինի (Comarum paluste) խոտը, կղմուխ բարձրի մանրացրած արմատը (4։3։2)։ Հումքի 45 գրամը 8 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ ջերմապահում։ Քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 3-4 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Բուժումը` 30 օր։ Միջոցը կիրառեք լյամբլիոզի դեպքում։

Սրտամկանի ամրացման համար

Խառնեք ալոճի, մասուրի (սերմերից մաքրած) պտուղները, վաղենակի եւ անթառամի ծաղիկները, դաղձի տերեւը, կատվախոտի մանրացրած արմատը (5։5։3։3։2։2)։ Խառնուրդը փոշիացրեք սրճաղացով։ Հումքի կես թ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 10-15 րոպե։ Խմեք առավոտյան եւ երեկոյան 200-ական մլ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s