Թեմա
«Հայ քաղաքական կյանքի վերելքը»
«Հասարակական-քաղաքական հոսանքները»
•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
★XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։
Սկսեցին առանձնանալ՝ պահպանողական և ազատական հոսանքները:
★Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։
Ըստ նրանց հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ազգային արժեքների համակարգն էր։ Եվ այդ պատճառով նրանք առաջնային էին համարում պահպանել մեր ազգային արժեքները:
★Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։
Մարկոս Աղաբեկյան, Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Հովհաննես Չամուռճյան-Տերոյենց, Ծերենց։
★Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։
Պահպանողականները ձգտում էին պահպանել ազգի ինքնությունը, համաձայն էին եկեղեցու որոշիչ դերին կառավարմն մեջ:
★Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը «եվրոպականացնելու» ձգտումները համարում վնասակար։
Որովհետև այդ կերպ հայ ազգը կմոռանալ իր ազգային արժեքները:
★Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։
Նրանք համաձայն էին «եվրոպականացմանը», արժևորում էին ազգային ինքնորոշումը և եկեղեցին ուզում էին ազատականացնել։
★Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։
Որովհետև եկեղեցին նահապետական բարքերը կրողն ու փոխանցողն էր։
★Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում «ազգի ինքնորոշում» եզրույթը։
Նշանակում էր, որ ազգն ինքն իր ապագայի տերն էր:
★Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։
Կարևորում էր մշակութային ինքնավարության գաղափարը, առաջադիմական դպրոցի և լուսավորության նշանակությունը։
★Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։
Նրանք սուլթանական իշխանությունից պահանջում էին արևմտահայության համար համընդանուր ընտրական իրավունք։
★Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։
Այդ երևույթները ծաղրի առարկա էին դարձնում:
★Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։
Հայ ազատական մտքի փայլուն դեմքերից էին միքայել Նալբանդյանը, Րաֆֆին, Գրիգոր Արծրունին, Մատթեոս Մարմուրյանը։ Նրանց շնորհիվ հայ ազատագրական միտքը մտավ ազգայնականության փուլ:
★Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։
Քանի որ ամենքը եկիրը փրկելու իր տարբերակն էր առաջարկում: