Հասարակագիտություն 11-15

on

«Պատերազմը և քաղաքականությունը»
Թեմա՝
1. «Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը»։

•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

★Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։

Արցախը անկախանալու ցանկություն էր հայտնել, և Ադրբեջանը այդ կերպ փորձում էր սանձել հայերին, բայց եղավ հակառակը։

★Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։

Քանի որ ԽՍՀՄ-ն Ադրբեջանից ավելի շատ օգուտ ուներ:

★Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։

Չկար այլ ելք, քանի որ արդեն փորձել էին այլ ելքերը:

★Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։

Շուշին  բարձրադիր է, այդ իսկ պատճառով ով տիրում էր Շուշիին տիրում էր նաև ողջ Արցախին, քանի որ Շուշիից հնարավոր էր գնդակոծել Ստեփանակերտը։

★Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։

Միջանցքը Հայաստանը Արցախին կապող ուղին  էր և նրա ազատագրումը հնարավորություն կտար Հայաստանից զորքերի մուտքը դեպի Արցախ:    

★Ի՞նչն է Արցախի համար «Անվտանգության գոտին»։

«Արտալղիմյան հողեր» կամ «անվտանգության գոտի» ասելով նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ: Դրանք են՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլու Զենգելանի, Ջաբրայիլի շրջանների և Ֆիզուլու ու Աղդամի շրջանների արևմտյան հատվածները, որոնք հայերս հաճախ անվանում ենք «ազատագրված տարածքներ»՝ ի պատասխան հակառակորդի կողմից շրջանառվող «օկուպացված տարածքների»:

★Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։

ԽՍՀՄ-ի փլուզումով, Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր՝ միջպետական հակամարտության հատկանիշ։ Հետևաբար Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ:

★Ինչո՞վ են տարբերվում «զինադադարը» և «հաշտությունը»։

Զինադադարը, պատերազմի ժամանակ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումն է:
Համաձայնությունը, պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելն է:

★Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s