Շաքիի ջրվեժ

on

Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, ով երբևէ չի այցելել հանրահայտ Շաքիի ջրվեժը, հաստատ գոնե լսել է այս կախարդական վայրի մասին: Բնության կերտած այս հեքիաթային հուշարձանը մագնիսի պես ձգում է մարդկային հայացքները. Նրանից անհար է հեռանալ:

Շաքիի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա: 18 մետր բարձրության այս ջրվեժը սկիզբ է առնում ստորգետնյա բնական ակունքներից։ Շաքին Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է:

Ջրվեժի անվան առաջացման մասին մի շարք ավանդություններ են պատմվում:

Դրանցից ամենատարածվածի համաձայն ՝ ջրվեժը և նրա մոտակայքում գտվող գյուղն անվանվել են ի պատիվ Շաքե անունով կապուտաչյա ու գեղեցիկ մի աղջկա, ում ևս 92 գեղեցկադեմ աղջիկների հետ Գեղարքունիքի գավառից հավաքում և ուղարկում են Մուղանը գրաված մոնղոլ-թաթարական առաջնորդի մոտ իբրև գերուհիներ: Աղջիկները, տեղ հասնելով, թշնամական բանակի հրամանատարներին խնդրում են թույլ տալ լողանալ գետում, դրանից հետո միայն ներկայանալ առաջնորդին: Նետվոլով գետի ջրերի մեջ՝ աղջիկներն ահնետանում են, նրանց այլևս ոչ ոք չի գտնում: Փրկվել հաջողվում է միայն Շաքեին, ով Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն գետակի մեջ հրաշքով մի ժայռ է գոյանում և ջուրը, աղջկա վրայով գահավիժելով, իր փրփուրների տակ թաքցնում է Շաքեին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s