Գյումրիի կենդանաբանական այգու արջեր. Բրիջիտ Բարդո

on

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «Բրիջիտ Բարդո» հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, 2016թ. մարտի 23-ին իրականացրեց Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան:
Կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ բնապահպանական և կենդանաբուժական թույլտվությունները երկուստեք ստացված են, բազմակողմ պայմանագրերը՝ ստորագրված, իսկ տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ պատրաստ։
Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։
«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով բնապահպանության նախարարության աջակցությունը, գործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որն ունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին», — ասել է հիմնադրամի հիմնադիր, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։
Ապագայում հիմնադրամի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև գործակցությունը կրելու է շարունակական բնույթ։
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջը վերականգնողական կարանտինի ընթացքում ստացել են բոլոր անհրաժեշտ բուժումները, պատվաստվել են կատաղության դեմ, կենդանիների մազածածկը բարելավվել է, և դիտվում է քաշի ակնհայտ ավելացում: Ի տարբերություն առաջին օրերի, արջերն այլևս չեն կռվում միմյանց հետ սննդի և ջրի համար, գրում է «Ա1+»-ը:
Երկու արջի սննդի, խնամքի և տեղափոխման ծախսերը դեռևս 2015-ի նոյեմբերից ստանձնել էր ֆրանսիական «Բրիջիտ Բարդո» հիմնադրամը։ Հիմնադրամի ներկայացուցիչները նաև այցելել են Հայաստան՝ ուղեկցելու արջերին իրենց նոր մշտական կացության վայր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s