Բրիջիտ Բարդո

on

Բրիջիդ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում: Սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում: Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ (1956)։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ (1956), ռեժիսորներ Կլոդ Օտան- Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում:

1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։

1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, արվամոլության և միջռասայական խառնամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s