Նոր Հաճն

on
Հաճընցի ընտանիք մը լուսանկարուած Լիբանանի մէջ 1920-ականներուն։ Ձախէն աջ՝ Վարդիվառ Մութաֆեան եւ կինը՝ Թրֆանտա։ Զոյգին միջեւ կանգնած փոքրիկ տղան իրենց թոռնիկն է՝ Վադիվառ Մութաֆեան (Աղբիւր՝ անձնական հաւաքածոյ, Պերլին, շնորհակալութիւններ՝ Զապէլ Սարաֆեանին (ծն. Մութաֆեան))
Հաճնի 1920 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող կոթողը: 1973 թ.: Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտին հարող Կոտայքի բարձրավանդակում, նախկին շրջկենտրոն Եղվարդից 12 կմ հեռավորության վրա: Արևելքից քաղաքը գոտևորվում է առողջարանային գոտի հանդիսացող Արզնի կիրճով, արևմուտքից` «Արզնի-Շամիրամ» ջրանցքով, որը սնվում է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով: Հարակից բնակավայրերն են արևելքում` Արզնի գյուղն ու Բյուրեղավանը, արևմուտքում` Նոր Արտամետ և Մրգաշեն գյուղերը, հյուսիսում` նոր Գեղի, հարավում` Գետամեջ գյուղերը: Քաղաքի վարչական տարածքը 200 հա է, բնակչության 99%-ը հայեր են: Կան նաև ռուսներ, ասորիներ, եզդիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: 150 ընտանիք 1988-90թթ.բռնագաղթվել է Ադրբեջանից (374մարդ): Քաղաքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953թ. «Արզնի» ՀԷԿ-ի շինարարությանը զուգընթաց և կրել է Սիլովոյ պայմանական անունը, որը ծագում է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձեւավորվել է 1958-ից` «Սապֆիր» գործարանի և արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց: 60-ական թվականներին, ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, բնակավայրը անվանակոչվել է Նոր Հաճըն: Հաճընը` Լեռային Կիլիկիայի այդ ծաղկուն քաղաքը, թուրք ջարդարարների կողմից հայաթափվեց մեծ եղեռնի ժամանակ: Սակայն, 1919-20թթ. 8 հազար հաճընցիներ, ապավինելով Ֆրանսիայի խոստումներին, վերադարձան հայրենի քաղաք: 1920թ. թուրքերը պաշարեցին Հաճընը: 8 ամիս տևած հերոսական ինքնապաշտպանական մարտերից հետո, այդպես էլ օգնություն չստանալով ֆրանսիացիներից, Հաճընն ընկավ, բնակիչները կոտորվեցին: Փրկվեց միայն 400 մարդ, որոնք ցրվեցին աշխարհով մեկ: Այժմ նրանց ժառանգներից միայն 1 ընտանիք է բնակվում Նոր Հաճընում, իսկ հաճընցիների գաղթօջախներ կան Ամերիկայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, որոնք համախմբված են  «Հաճըն»  հայրենակցական միության մեջ և կապեր են պահպանում քաղաքի հետ: Համայնքն ունի իր ենթակայության 1 մարզամշակութային համալիր, 4 միջնակարգ դպրոց, 1  ավագ դպրոց, մարզադպոց, մշակույթի տուն, ուր գործում են ժողովրդական պարի «Ալմաստ» և ժամանակակից պարերի համույթները, 1 մանկապարտեզ: Արվեստի դպրոցում գործում է «Սապֆիր» կամերային անսամբլը: Քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 24700 կտոր գիրք:   Նոր Հաճընում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը ադամանդագործական մեծ ու փոքր արտադրությունների զարգացումն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s