∆Ինքնատիպ աշխարհ՝ Հայաստան(տեսանյութ)

★Զբոսաշրջության հիմնական ձևերը.
•Ագրոտուրիզմ — հանգիստ գյուղական վայրերում։ Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես առողջ, թարմ սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստը մաքուր օդի պայմաններում և այս ամենը մատչելի գներով։ Այս ամենով պայմանավորված ագրոտուրիզմն անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը։
•Էկոտուրիզմ — բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
•Առողջարանային տուրիզմը — զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։
•Էքստրեմալ տուրիզմ — տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկներով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ, Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։
•Ուխտագնացային տուրիզմը — պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Դրանցից առաջինը բուդդայականությունն է (մ․թ․ա․ 6-5 դդ․), Քրիստոնեությունը (մ․թ․1-ին դ) և իսլամ․ (մ․թ․ 7-րդ դ․)։ Բոլոր կրոններն էլ խրախուսում են ուխտագնացությունը, քանի որ այն բարձրացնում է եկեղեցու հեղինակությունը, հնարավորություն է տալիս տվյալ հավատքի տարածմանը, բերում է հսկայական շահույթներ։ Դարերի ընթացքում տուրիզմի այս տեսակը ձեռք բերեց ավելի քաղաքակիրթ բնույթ, դարձավ առավել անվտանգ և ապահով։ Այն երկրները, որտեղ կան կրոնական կենտրոններ և սրբավայրեր, նրանց իշխանությունները միջոցներ չեն խնայում ենթակառուցվածքների ապահովման համար։

★Այն նախադրյալներն ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը:
Հայաստանը զբոսաշրջության ասպարեզում հայտնի է իր հին պատմությամբ, մշակույթով, խոհանոցով, թանգարաններով և տեսարժան վայրերով:
Ստորև ներկայացված են նախադրյալներն ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը:
•Հայաստանը առավել հանրամատչելի դարձնելու համար, կարելի է սոցցանցերում հետաքրքիր ու ծավալուն տեղեկություններ տեղադրել, որոնց միջոցով օտարեկրկացիներին կծանոթացնենք մեր ունեցած տեսարժան վայրերի հետ՝ իրենց հետաքրքիր պատմություններով:
•Զբոսաշրջիների համար խոչընդոտ է հանդիսանում բարձր գնային համակարգը, որն էլ հանգեցնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջության դանդաղ զարգացմանը:
•Ավելի ճանաչելի և հայտնի դարձնել այն կոլորիտային վայրերը, որոնք ունեն տեսարժան վայրեր, հետաքրքիր պատմություն, բայց բարձիթողի վիճակում են, անխնամ են, չունեն հյուրատներ և բավարար պայմաններ, որոշակի ժամանակ ապրելու համար:
•Զարգացնել սննդի սպասարկման կետերը, որտեղ կմատուցվեն ավանդական ուտեստներ, նաև ճաշացանկի մեջ կներկայացվեն ուտեստների ստեղծման, պատրաստման պատմությունը:
•Բարենորոգել և մատճելի դարձնել ճանապարհները, աղբից մաքրել շրջակա տարածքներն ու ամենակարևորը լուծել և բարեկարգել սանհանգույցների հարցը:

★Հայաստանում առաջնային զբոսաշրջության ձևերը:
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք:
Հայաստանում զբոսաշրջության զարգացած և զարգացող ձևերեից են՝ սպասարկման ոոլորտը, էքստրեմալ տուրիզմը, էկոտուրիզմը, բժշկական տուրիզմը, պատմամշակութային տուրիզմը, գաստրոտուրիզմը։

★Հայաստանի տեսարժան վայրերը։
Հայաստանն ունի յուրահատուկ բնական լանդշաֆտ և աշխարհի գեղեցիկ վայրերից մեկն է: Այս փոքրիկ, տարբերվող ու արևոտ երկրում շատ տեսարժան վայրեր կան, որոնք գրավում են զբոսաշրջիկներին, իրենց հին պատմությամբ, գեղեցկությամբ, փայլով և այլն: Ստորև ներկայացրել ենք Հայաստանում գտնվող տեսարժան վայրերի տեղեկություններ, որտեղ կարելի է հանգստանալ, ստանալ հաճույք և ունենալ անմոռանալի պահեր: Ներկայացված շարքում կան նաև բնակավայրեր, որոնք հայտնի չեն, բայց արժանի են մարդկանց ուշադրությանը, և մենք որոշեցինք այս նախագծի միջոցով ծանոթացնել մարդկանց՝ որոշ վայրերի հետ:

Սևանա լճի մասին հետաքրքիր նյութեր
Նախագծի վրա աշխատել են՝