Հերերո ցեղախմբի կոտորածը

on

Հերերո ցեղախմբի 80% բնակչության կոտորածը գերմանացիների կողմից

Ականատեսներից մեկը պատմում է.

«Այն կանայք, ովքեր գերեվարված են, բայց մահապատժի չէին ենթարկվել, դատապարտված էին տաժանակիր աշխատանքի: Նրանք սովամահ էին լինում, կաշվից և ոսկորից բացի ոչինչ չէր մնում։ Դուք կարող էիք իրենց տեսնել ափի երկայնքով գլխներին շատ ծանր բեռներ են բեռնած՝ կապված մյուս գերիների հետ։ Քանի դեռ ես այնտեղ էի, ամեն օր հինգ կամ վեց հոգի մահանում էր: Մյուս կանայք ստիպված էին թաղել մահացածներին։ Բոլոր գերևարվածները ստիպված էին աշխատել մինչև մեռնելը:»

Ուոթբերգի ճակատամարտից վեց շաբաթ անց գերմանական զորքերը հասնում են անապատում գտնվող վերջին ջրհորին: 1904-ի հոկտեմբերի 2-ին, այստեղ գեներալ Ֆոն Տրոտան ոչնչացման հրաման հրատարակեց։ Նա գրել է.

«Յուրաքանչյուր Հերերո՝ զենքով կամ առանց զենքի, անասուններով կամ առանց դրանց, պետք է սպանվի: Ես այլևս չեմ ընդունի անգամ կանանց և երեխաներին … Սրանք իմ խոսքերն են ՝ ուղղված Հերերո ժողովրդին »:

Աֆրիկայի հարավում գտնվող Նամիբիա երկիրը բավականին ծանր վայր է ապրելու համար: Նամիբիայի ափամերձ տարածքը ձգվում է մինչև 2000 կմ անբերրի ավազուտ ու քարքարոտ ռելյեֆային տարածքով, որը անբարենպաստ է մշակաբույսեր աճեցնելու համար: Սակայն այս վայրը նաև բնական հարստություն ունի ադամանդների, հազվագյուտ մետաղների ու թանկարժեք քարերի առկայությամբ: 1880-ականներին գերմանացիների հավակնոտությունը նրանց դրդեց իրենց գաղութը հիմնել այն հողատարածքում, որը պատկանում էր Հերերո ցեղախմբին:
Գերմանացիների և տեղաբնիկների միջև լարվածությունը շուտով ավելի ու ավելի է աճում, քանի որ ջրի սուղ պաշարները գնալով ավելի սուղ էին դառնում, իսկ ցեղախմբին պատկանող խոշոր եղջերավոր անասունները, որոնք նրանց ապրելու միակ միջոցն էր հանդիսանում, խլվեց հերերոների ձեռքից: Ի վերջո նրանք գերմանացի գաղութականների դեմ անհաջող ապստամբություն բարձրացրեցին, որին ի պատասխան գերմանական կառավարությունը Նամիբիա է ուղարկում դաժան հրամանատար Լոթեր վոն Տրոթային 10.000 զինված գերմանացի զինվորներ հետ, որպեսզի ճնշեն տեղաբնիկների կողմից բարձրացված ապստամբությունը: Տորթան կանխամտածված այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ Հերերո ցեղախմբին ողջ մնալու ոչ մի ելք չի մնարու: Գերմանացիները երեք կողմից շրջապատում են տեղաբնիկներին այնպես, որ միակ փախչելու ելքը Կալահարիի անապատն էր, որտեղ նրանք նախապես թունավորել էին բոլոր ջրափոսերը: Տեղաբնիկները կամ պետք է մահանային գերմանացիների կողմից արձակված գնդակից, կամ էլ այնքան թափառեին անապատում մինչև ի վերջո սովամահ կլինեին: Մինչև ապստամբությունը Նամիբիայի տարածքում 80.000 հերերոներ էին բնակվում իսկ կոտորածներից հետո նրանցից միայն 15.000 է ողջ մնում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s