


Այս նկարում փորձել եմ պատկերել իմ ազատությունը, որը տվել են ինձ իմ ծնողները, շրջապատն ու քողեջը, այսինքն՝ ես ծնողներիս, շրջապատիս մոտ ու քոլեջում կարող եմ իմ ազատությունը դրսևորել լիովին, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան ճաղեր, որոնք արգելք են հանդիսանում: Ես ազատ եմ ամենուր, ամենուրեք, նույնիսկ հասարակության մեջ, որտեղ ինձ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ, թելադրում են իրե՛նց «նորմերը», իրե՛նց ճաշակը և ճնշու՛մ կարծիքներով: Նկարում պատկերված անհստակ գծերով դեմքը, նմանեցում եմ ինձ, իսկ կապույտով տարված անհասկանալի վրձնահետքերը՝ իմ ազատությանը…