Թայփինգի ապստամբությունը

on

Թայփինգի ապստամբությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հոնգ Խիուքուանը, ով քաղաքացիական ծառայության թեկնածու էր, տարբեր տեսիլքներ էր ունենում, որոնք նրան ստիպում են հավատալ, թե ինքը Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայրն է: Նրա տեսիլքները հանգեցնում են այն բանի, որ նա ի վերջո ֆանատիկ հետևորդ զինվորններ է հավաքագրում, որպեսզի ինշխանությունից զրկի Չինաստանի կառավարությանը: Խիուքուանը իրականում որոշ լավ գաղափարներ ուներ Չինաստանոււմ բարեփոխումներ իրականացնելու համար. նա ցանկանում էր արգելել դրամախաղը, բազմակնությունն ու ստրուկների վաճառքը: Նա նաև ցանկանում էր կանանց հնարավորություն տալ ունենալու իրենց սեփականությունն ու կարողանալ իշխանության գալ:

Թայփինգի ղեկավարությունը իր հետևորդներին բաժանեց տղամարդ և կին միավորների ՝ հայտարարելով, որ ամուսնությունը թույլատրվելու է ժողովրդի պատերազմի հաղթանակից հետո: Թայփինգի շարքերում ծխախոտի և թմրանյութերի օգտագործումը արգելվեց ու խստորեն պատժվեց. ինչպես նաև դրամային խաղեր: Որպես Մանչու գերդաստանի ուժը չճանաչելու նշան` Թայփինգը կտրեց հյուսը և հագավ չամրացված մազերը, որոնք ընկնում էին նրա ուսերին: Այդ իսկ պատճառով, կառավարության աղբյուրներում դրանք հաճախ անվանում էին «երկարամիտ»:

Խիուքուանը իր հետևորդներին հավաքում է այս հիմնական գաղափարների շուրջ ու բազմաթիվ աղքատ հասարակ քաղաքացիներ հավաքագրում իր բանակ: 10 տարուց պակաս ժամանակահատվածում Խիուքուանն արդեն տիրում էր Չինաստանի մեկ երրորդ հատվածը: Խիուքուանի հիմանական հակառակորդը կամ թշնամին Մանչուի կառավարիչներն էին, ովքեր իրենք էին դեռ վերջերս գրավել Չինաստանը:
Մանչուները կռվում էին Խիուքուանի զորքերի դեմ ավելի քան 20 տարի շարունակ, որի արդյունքում երկու կողմից էլ 20 միլիոն մարդ է զոհվում, պատերազմի, հիվանդությունների ու կոտորածների արդյունքում: Հաճախ պատմության մեջ տեղի ունեցած այս ցավալի իրադարձությունը դիտվում է, որպես ցեղասպանություն, քանի որ բազմաթիվ աղքատ ու ցածր դասակարգի չինացիներ են սպանվում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s